×


Լուսանկարը՝ Վահե Մինասյանի

«Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու». Սիրուշոն՝ արտերկրում եւ ամուսնուց հեռու ծննդաբերելու մասին

Սիրուշոն ֆեյսբուքյան գրառմամբ հետեւորդներին հայտնել է, որ «մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնի՝ երրորդ երեխային լույս աշխարհ բերելու»: Երգչուհին կարծում է՝ որոշ մարդիկ կօգտագործեն առիթն ու կգրեն.«Բա եթե հայրենասեր ես, ինչո՞ւ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում»:

«Սա երբեք չեմ հասկացել: Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս, հայրենասե՞ր չեն: Լավ, դա մի կողմ: Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել: Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու եւ հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել:

Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետեւ Լեւոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարեւոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել, շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա:

Լեւոն Քոչարյանը եւ Սիրուշոն


Հ.Գ. Հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով գործընկերներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում, իհարկե, այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետեւորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ:

Այն, ինչ ճիշտ եմ համարում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, եւ ուզում եմ ինքս որոշել՝ ինչ եմ կիսում, ոչ թե որեւէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է:

Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել եւ ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»,-գրել է Սիրուշոն:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին