Ջենիֆեր Լոպեսի ու Բեն Աֆլեքի նշանադրությունից մեկ ամիս է անցել, եւ տեղեկանում ենք, որ պատրաստվում է նոր ընտանիք կազմել նաեւ երգչուհու նախկին ամուսին Մարկ Էնթոնին:
53-ամյա երգչի ընտրյալը 23-ամյա պարագվայցի մոդել, «Միս Տիեզերք-2021» Նադյա Ֆերեյրան է: Հարսնացուն ինստագրամյան իր էջում ցուցադրել է նշանադրության մատանին:
Զույգի հարաբերությունները շատ արագ են զարգացել. նրանք մի քանի ամիս է՝ ինչ հանդիպում են: Սիրելիի հետ լուսանկար Էնթոնին առաջին անգամ հրապարակել է մարտին: Դրանից մի քանի շաբաթ անց նրանց նկատել են Մեխիկոյում. չնայած պապարացիների ուշադրությանը՝ զույգն անընդհատ համբուրվել է:
View this post on Instagram
Ֆերեյրան առաջին «Միսս Տիեզերքը» չի, որին երգիչն ամուսնության առաջարկություն է արել: Նրա առաջին կինը՝ Դայնարա Դելգատոն, այս մրցույթում հաղթել է 1993 թվականին, նրանք ամուսնալուծվել են 2004 թվականին: Նույն տարում նա ամուսնացել է Ջենիֆեր Լոպեսի հետ, միասին ապրել են 10 տարի ու զույգ երեխաներ ունեցել: Մաքսն ու Էմման արդեն 13 տարեկան են:
Ամուսնալուծվելուց հետո Էնթոնին մի շարք սիրավեպեր է ունեցել, 2017-ին նորից է ընտանիք կազմել մոդել Շենոն Դե Լիմայի հետ. միասին ապրել են ընդամենը 3 տարի:
Նադյայի հետ ամուսնությունն Էնթոնիի կյանքում կլինի չորրորդը: Նա սիրելիից մեծ է 30 տարով ու առաջարկություն է արել ծանոթությունից ընդամենը 3 ամիս անց: Երգիչը հայտնի է արագ որոշումներ կայացնելու ունակությամբ: Լոպեսի հետ ամուսնացել է բաժանվելուց 1 շաբաթ անց:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: