×


Ամենահետաքրքիրը Քորթնի Քարդաշյանի հարսանիքից

Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը 3-րդ անգամ են ամուսնացել, այս անգամ՝ Իտալիայում: Համացանցը ողողված է հարսանեկան արարողության լուսանկարներով: Հարսն ու փեսան իրենց ընտանիքների եւ ընկերների հետ լավ ժամանակ են անցկացրել թե արարողությունից առաջ, ու թե հետո:

Նախ նորապսակները սեւ զգեստներով դիմավորել են հյուրերին: Քորթնին կորսետ ու դեմքը ծածկող քող է ընտրել: Նրանք Dolce & Gabbana-ի թանկարժեք զբոսանավով ուղեւորվել են Սան Ֆրուտուոզոյի աբբայություն, որպեսզի հարսանիքից առաջ օրհնություն ստանան: Ներկա են եղել Քարդաշյանի մայրը, քույրերը, նրանց ու Թրեւիսի երեխաները:


Բուն հարսանեկան արարողության ժամանակ Քորթնին նորից կարճ զգեստով է եղել, հիմնական շեշտն արվել է քողի վրա, որին պատկերված է եղել Մարիամ Աստվածածինը: Ամուսինների ու նրանց ընտանիքների անդամների զգեստների պատասխանատուն Dolce & Gabbana-ն էր: Դստերը խորանի մոտ տարել է Քրիս Ջենները:


Հարսանիքը տեղի է ունեցել Դոմենիկո Դոլչեին ու Ստեֆանո Գաբանային պատկանող վիլլայում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Միջերկրական ծովը:


Անմոռանալի է եղել նաեւ հարսանիքի երաժշտությունը: Անդրեա Բոչելլին ու նրա որդին՝ Մատեոն են հանդես եկել: Նրանք կատարել են «I Found My Love in Portofino», «Can't Help Falling in Love» եւ «Fall on Me» երգերը: Հրավիրված է եղել նաեւ Բոչելլիի կինը՝ Վերոնիկա Բերտին:


Հարսանիքի ժամանակ Քիմը մարմինն ընդգրկող սեւ զգեստով է եղել, իսկ երեկույթի ժամանակ հագել է երկրորդ հագուստը: Նա Իտալիա է ժամանել 4 երեխաների հետ:



Քլոեին ոճի հարցում հաջողվել է անգամ Քիմին գերազանցել: Ուսերը բաց սեւ ժանյակավոր զգեստ է կրել՝ կերպարն ամբողջացնելով ձեռնոցներով ու պայուսակով: Բայց ամենաշատ ուշադրություն գրավողը եղել է գլխազարդը:


Քայլի ու Քենդալ Ջենները ցուցադրել են, թե ինչպես են խմում ու պարում:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW