×


Լիկա Մեսրոպյանը լուսանկար է հրապարակել Խորեն Լեւոնյանի հետ

Լիկա Մեսրոպյանն ամուսնու՝ Խորեն Լեւոնյանի հետ նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Հետաքրքրականն այն է, որ զույգը նախկինում համատեղ լուսանկարներ գրեթե չի հրապարակել, իսկ վերջին շրջանում ակտիվ էին խոսակցությունները, թե իբր նրանք միասին չեն:

Նկարի մեկնաբանություններում բազմաթիվ հետեւորդներ ջերմ խոսքեր են գրել եւ իրենց համակրանքն արտահայտել.«Սա էլ վառ ապացույց, որ այս զույգը չի բաժանվել»,- նկատել է նրանցից մեկը։

Խորեն Լեւոնյանն ու Լիկա Մեսրոպյանն ամուսնացել են 2013 թվականին, նրանց որդին՝ Արամը, 7 տարեկան է:

Տարիներ առաջ մեզ հետ զրույցում Խորենին բնութագրելիս Լիկան նշել էր, որ նրա գլխավոր հատկությունը մաքրասիրությունն է եւ ոչ միայն միջավայրում, այլեւ մարդկային շփումներում.«Նա պարզապես պահանջում է անկեղծություն հարաբերություններում: Մեր ընտանիքն իսկական հայկական ընտանիք է»:

BRAVO.am

View this post on Instagram

A post shared by Lika Mesropyan (@lika_laki_)

Կարդալ ավելին

Quality Sign BW