×


«Սրբազանը չմերժեց». Էմմա Ասատրյանի կրտսեր որդու մկրտությունը

Ամերիկաբնակ երաժիշտներ Էմմա Ասատրյանը եւ Էմմանուել Հովհաննիսյանը կնքել են իրենց կրտսեր որդուն՝ Մոնթեին։ Արարողության լուսանկարները ջազ երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել իր ընտանիքի համար կարեւոր օրվա մասին:

«Բագրատ Սրբազանը մի քանի օրով Միացյալ Նահանգներում էր, խնդրեցինք, որ մեր փոքրիկի մկրտության արարողությունը նա անի, եւ չմերժեց: Մոնթեն էլ դարձավ իսկական քրիստոնյան։ Անրիին երեք ամսականում է կնքել, Մոնթեին՝ չորս»,-պատմել է Էմման:


Երեխաների կնքահայրն էլ Էմմանուելի մանկության ընկերն է, ով բնակվում է Լոս Անջելեսում. «Անրիին կնքելուց նա եկավ Հայաստան: Իսկ Մոնթեի ժամանակ մենք ենք այստեղ»։


Էմման նշել է, որ չի սիրում, երբ մկրտությունը մեծ խնջույքի ու ճաշկերույթի առիթ են դարձնում. «Չեմ ընդունում, որ սուրբ արարողությունը դառնում է հարսանիքի նման մեծ առիթ։ Երկու բալիկներիս առիթն էլ նշել եք շատ զուսպ: Մեր քավորկինը Մոնթեի լուսանկարներով տարոսիկներ էր պատրաստել։ Բաժանեցինք, կտրեցինք գառնուկով տորթը: Ի դեպ, Անրիի տորթն էլ էր գառնուկով»:


Զույգի կրտսեր որդին մկրտության ժամանակ եղբոր մկրտության զգեստն է հագել: «Երբ սրբազանն օծում էր, աղոթք էր անում, տղայիս թվում էր՝ իրեն խոսեցնում, ծիծաղեցնում է։ Հիմնականում լացում են երեխաները, բայց մեր տղան շատ ուրախ էր»,-նշել է Էմման:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էմմա Ասատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW