×


«Երրորդ անգամ ավելի դժվար է վերականգնվել». Սիրուշոն՝ մայրանալուց հետո կազմվածքի մասին

Սիրուշոյի ու Լեւոն Քոչարյանի դուստրը՝ Զաբելը, ծնվել է հունիսի 26-ին: Երգչուհին սոցցանցերում իր հետեւորդներին արդեն ծանոթացրել է փոքրիկի հետ՝ հրապարակելով նրա հետ առաջին տեսանյութն ու լուսանկարը: Այս անգամ նա խոսել է իր կազմվածքի ու մայրանալուց հետո այն նորից վերականգնվելու մասին:

Սիրուշոն նշել է, որ դեռ մարզասրահ չի կարելի գնալ ու սննդակարգին էլ պետք է հետեւի, որպեսզի չվնասի կերակրելուն:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


«Պետք է արագ վերականգնվել, որովհետեւ առաջիկայում ելույթներ կան:


Բեմի մարդկանց ու մարզուհիների ամենամեծ խնդիրներից է: Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների եւ հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու»,- գրել է երգչուհին:

Սիրուշոն ընտանիքի հետ դեռ գտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղից հաճախ է հրապարակումներ անում՝ ներկայացնելով իրենց առօրյան:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարդալ ավելին

Quality Sign BW