Դերասանուհի Վառվառա Շմիկովան երեկ Ինստագրամի story բաժնում բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել հայաստանյան օրերից ու յուրահատուկ կերպով իր աջակցությունը հայտնել:
Շմիկովան նաեւ կիսավել է ամուսնու՝ DJ Դանյա Ռադլովի հրապարակմամբ. Դանյան տեղադրել է դերասանուհու լուսանկարը, որն արվել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, ու գրել հետեւյալը.
«Հայաստանը 3 անգամ մեզ հյուրընկալել է, ու ամեն անգամ մեր ուղեւորության հետ կապված են եղել ամենաջերմ, անկեղծ ու հաճելի հանդիպումները: Ամեն այց, անգամ ամենակարճն, այնքան է լցված եղել ջերմ ու հուզական իրադարձություններով, որ անտարբեր մնալ այդ երկրի ու մարդկանց նկատմամբ անհնար է:
View this post on Instagram
Դրա համար էլ հիմա առավել քան ծանր է կարդալ, թե այնտեղ ինչ է կատարվում: Չեմ ուզում կամ էլ փորձում «բազմոցային» դիվանագետի դերում հանդես գալ, որն ամեն ինչին կողքից է նայում ու փորձում պիտակավորել: Ինձ համար առանց այն էլ ակնհայտ է, որ ավերածությունները, ագրեսիան ու խաղաղ բնակչության շրջանում զոհերը ողբերգություն են, որը չարժի ոչ մի հակամարտություն»:
Վառվառա Շմիկովան ամռանը Հայաստանում էր ընտանիքի հետ: Նա հանգիստն էր վայելում, ծանոթանում դիտարժան վայրերին ու ներկա եղավ նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել էր, թե որքան շատ է սիրել մեր երկիրն ու մարդկանց:
«Շատ անգամներ էի եղել Վրաստանում, ու թվում էր՝ Երեւանը նման կլինի Թբիլիսիին: Միշտ նման մրցակցային կարծրատիպ կա, թե այդ երկու երկրներից որն է ավելի լավը, բայց զարմանալիորեն ինձ համար այդ մրցույթում հաղթեց Հայաստանը: Առաջին անգամ 2 օրով էինք եկել, բայց քանի որ Մոսկվայում գործեր չունեինք, մեկ շաբաթ մնացինք, մեքենա վարձեցինք ու ինքներս էին շրջագայում, եղանք Դիլիջանում ու Սեւանում: Այնքան էինք ամեն ինչ հավանել, որ ցանկացանք ամռանը նորից գալ: Ամուսինս՝ Դանյան, այստեղ չէր եղել, նա էլ սիրահարվեց Երեւանին, ինչպես եւ որդիս՝ Կորնեյը, նա չի էլ ուզում մեկնել, քանի որ այստեղ ամեն ինչ երեխաների համար է»,- պատմել էր դերասանուհին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: