×


Kivera Naynomis

Միլանի նորաձեւության շաբաթվա հայկական երանգները

Միլանում ընթացող նորաձեւության շաբաթվա Emerging Talents հարթակում սեպտեմբերի 23-ին Made in Armenia խորագրի ներքո համատեղ ցուցադրություն են ունեցել հայ դիզայներները:

Ֆաինա Հարությունյանը


15-ական զգեստ են ներկայացրել Ֆաինա Հարությունյանը, Վահան Խաչատրյանը, Արեւիկ Սիմոնյանը (KIVERA NAYNOMIS), Նելլի Սերոբյանը, Արիգա Թորոսյանը, LOOM Weaving-ը, RUZANĒ-ն եւ Sončess-ը:

LOOM Weaving-ի հավաքածուի ցուցադրությանը


Գայանե Մանուկյանն (Just Black) առանձին ցուցադրություն է ունեցել երեկ, մեկն էլ նախատեսված է այսօր: Նա իր հավաքածուով ներկայացնում է ուրարտական ժառանգությունը:

Վահան Խաչատրյանի հավաքածուի ցուցադրությանը


Մեզ հետ զրույցում դիզայներ Ֆաինա Հարությունյանը նշել էր, որ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո փոխել է իր ցուցադրության ժամանակ հնչող երաժշտությունը:

Ֆաինա Հարությունյանի հավաքածուի ցուցադրությանը


«Իմ հավաքածուն սեւ ու սպիտակ է, ուժեղ եւ նուրբ կնոջ կերպարի մասին է: Թե՛ մինչեւ այս օրերը, թե՛ հիմա դա շատ ակտուալ է: Սեպտեմբերի 13-ի իրադարձություններից հետո որոշեցի փոխել երաժշտությունը: Ցուցադրության ժամանակ կհնչի «Հորովելը»: Կփորձեմ երաժշտության միջոցով փոխանցել այն, ինչ հիմա զգում եմ»,- ասում է նա:

RUZANĒ-ի հավաքածուի ցուցադրությանը


Նշենք, որ հայ դիզայներները Milan Fashion Week-ի ժամանակ նաեւ ակցիա են իրականացրել: Նրանք ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում է Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կնոջ խոշտանգումների մասին: Այնուհետեւ քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր` Stand with Armenia (Կանգնե՛ք Հայաստանի կողքին):

Լուսանկարները՝ Imaxtree

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին