Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիամ Ադամյանը գեղեցիկ կարգավիճակում է։ Այս մասին նա դեռ չի հայտնել սոցցանցերի իր էջերում, սակայն հետեւորդները հասցրել են նկատել Մարիամի կլորացած փորիկը նրա հրապարակած լուսանկարներում ու տեսանյութերում։
Օրեր առաջ էլ BRAVO.am-ը լուսանկարել է դերասանուհուն խաղընկերուհու՝ Նարինե Պետրոսյանի հետ «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետային ներկայացման երեւանյան պրեմիերայի ժամանակ։ Այդ նկարում եւս երեւում է Մարիամի հղիությունը:
Դերասաններ Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանն ամուսնացել էին այս տարվա փետրվարին։ Զույգի պսակադրությունը տեղի էր ունեցել Տեղերի վանական համալիրում, որին հաջորդել էր հարսանեկան խնջույքը՝ ընկերների, հարազատների ու գործընկերների մասնակցությամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: