×


«Վերջապես ուժեղ ու կայացած կնոջ կերպարում եմ». Էմմա Մկրտչյան

Էմմա Մկրտչյաննի կյանքում աշխատանքային բուռն շրջան է։ Դրամատիկական թատրոնի դերասանուհու հետ BRAVO.am-ը զրուցել է նոր նախագծերի եւ մարմնավորած կերպարների մասին։

«Շատ հագեցած գրաֆիկով խաղում ենք Դրամատիկականի այս տարվա պրեմիերան՝ «Չուչելը», ինչպես նաեւ «Գանգսթեր Մաքը», «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ այլն, վերջերս զբաղված եմ նաեւ «Տիկնայք եւ պարոնայք» կատակերգության մեջ։ Բացի Դրամատիկական թատրոնից, հրավիրյալ դերասան եմ «Թատրոն տանիքում» նոր ձեւաչափով թատրոնում, որտեղ խաղում եմ «Կարմեն» եւ «Մեծն Գեթսբի» ներկայացումներում: Դրամատիկականում շուտով ամանորյա ներկայացումներ էլ են լինելու»,- պատմել է Էմման։

Էմմա Մկրտչյանը


Այս շրջանում նկարահանվում է «Հատուկ դասարան 2» սերիալում. «Հրավիրեցին Կարինայի կերպարը մարմնավորել, հանդիպեցի ռեժիսորին, խոսեցինք կերպարից, եկա տուն, զանգեցին եւ ասացին, որ փոխվում է դերս՝ կլինեմ Լուսինեն, ինչի առթիվ շատ ուրախ եմ. վերջապես խաղում եմ ուժեղ ու կայացած կնոջ կերպար: Մինչ այդ էլ որոշել էի լացող աղջկա կերպարներ չմարմնավորել: Հեռուստատեսային նախագծերի հարցում դեռ մեկ սկզբունք ունեմ՝ անկողնային բաց տեսարաններում չեմ նկարահանվի: Սերիալի զարգացումների վերաբերյալ փակագծեր չեմ կարող բացել, բայց հետաքրքիրն առջեւում է»։

«Գանգսթեր Մաքը» ներկայացումը՝ Դրամատիկական թատրոնում


Կարծում է՝ իրեն հայտնիություն բերել է «Կինստագրամ» սիթքոմը. «Ինձ համար ամենադժվարն ու պատասխանատուն եղել է «Դեբեդի գաղտնիքը» հեռուստադրամայում Արաքսի կերպարը՝ իմ առաջին գլխավոր դերն էր»։

Էմմա Մկրտչյանը եւ Լիդուշիկը


Ամփոփել է անցնող տարին. «2022-ն աշխատանքային առումով բուռն ու հագեցած էր՝ նկարահանվում էի «Երդում» սերիալում, ավարտեցի Հանրային հեռուստաընկերության մեդիա ակադեմիայի կրկնօրինակման բաժինը, բալետի պարուհու կերպարով հանդես եկա հայ-ռուսական գեղարվեստական ֆիլմում, որի պրեմիերան հաջորդ տարի կլինի: Դե, իսկ անձնականի հետ կապված նորություններ չկան, ամեն ինչ լավ է, միայն ուզում եմ իմ հայրենիքում խաղաղություն լինի, որպեսզի լիարժեք երջանիկ լինեմ»։

Տեքստը` Մերի Պողոսյանի / Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմա Մկրտչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին