BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նոյեմբեր ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով՝ ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Անդրե՝ 88 հիշատակում,
• Սոնա Ռուբենյան՝ 46 հիշատակում,
• Սիրուշո՝ 36 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Նոյեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Անդրեն է: Ամսվա սկզբին համացանցը ողողվեց գեղեցիկ տեսանյութով, որում Անդրեն Տաթեւի վանքում անակնկալ ամուսնություն առաջարկ է անում իր սիրելիին: Երգչի ընտրյալն Անի Օհանյանն է՝ «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցներից:
Արդեն նոյեմբերի 7-ին նրանք ներկա են եղել Սիրուշոյի՝ Նյու Ջերսիում կայացած համերգին: Անդրեն լուսանկար է հրապարակել Սիրուշոյի եւ Անի Օհանյանի հետ՝ կից գրելով. «Մենք ու մունք»:
Երգիչն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ սիրելիի՝ Անիի հետ, որին կից գրել է. «Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում»:
Посмотреть эту публикацию в Instagram
Երկրորդ հորիզոնականում երգչուհի Սոնա Ռուբենյանն է: Նախորդ ամիսն իրադարձություններով լի էր նրա համար: Նախ Սոնան ու Էմիլ Դանիելյանն իրականացրին իրենց ամուսնության պետական գրանցումը, իսկ հաշված օրեր անց ծնվեց զույգի առաջնեկը՝ Մարին:
«Բարի գալուստ, մեր լույս Մարի»՝ սոցցանցերում այս գրությամբ է հետեւորդների հետ երգչուհին կիսվել իր երջանկությամբ: Սոնային մայրանալու կապակցությամբ շնորհավորանքներ են գրել մի շարք հայտնիներ՝ Նազենի Հովհաննիսյանը, Իննա Խոջամիրյանը եւ ուրիշներ: «Մեր թիմն ավելացավ եւս մեկով»,- նշել է Գարիկ Պապոյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրուշոն երրորդ հորիզոնականում է: Ինչպես նշեցինք, նոյեմբերին երգչուհին մենահամերգով է հանդես եկել Նյու Ջերսիում: Նա սոցցանցերում իր հետեւորդներին ներկայացրել է հետնաբեմի աշխատանքները, փորձերը, նաեւ բեմական հագուստը:
Посмотреть эту публикацию в Instagram
«Երեխաներից հետո «տանջվել քեզ հետ»-ը սկսեց լրիվ այլ նշանակություն ունենալ։ Ծնունդդ շնորհավոր, իմ անքուն գիշերների ընկեր։ Մեր բոլոր անքուն գիշերների կենացը»,- այս տողերով երգչուհին շնորհավորել է ամուսնու տարեդարձը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: