×


«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիան, Հայաստանը երկրորդն է

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը: 203 միավորով հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող Լիսանդրոն՝ «Oh Maman!» («Օ՜, մայրիկ») երգով:




180 միավորով երկրորդ հորիզոնականում Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանն է՝ իր «Dance» երգով։ Երրորդ տեղում 161 միավորով Վրաստանը ներկայացնող Մարիամ Բիգվավան է՝ «I Believe» («Ես հավատում եմ») երգով։




Այս տարի հաղթանակի համար պայքարում էր 16 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Մասնակից երկրներն էին՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:



«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղորդավարներն էին երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանը եւ դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը: Մրցույթը բացեց Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան,  Հայաստանը ներկայացնող Նարեն հանդես եկավ 15-րդ համարի ներքո, իսկ վերջինը ելույթ ունեցավ Ուկրաինայի պատվիրակ Զլատա Ձյունկան։ 

Այսպիսով, հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Ֆրանսիայում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին