Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը դուստր է ունեցել: Երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու լուրը նա հայտնել է Ինստագրամի իր էջում:
«Իմ Լյուսին ծնվեց»,- նորածին աղջնակի հետ լուսանկարին կից գրել է Քրիստինան:
Երեխայի սեռը բացահայտելու համար Լոս Անջելեսում բնակվող ամուսինները նոյեմբերին հատուկ միջոցառում էին կազմակերպել: Քրիստինայի հրապարակած տեսանյութում ուղղաթիռը երկինքը պատում է վարդագույն ծխով՝ այդ կերպ նրանց հուշելով, որ դուստր են ունենալու:
Դերասանուհին եւ Սիմոն Խաչատրյանն ամուսնացել են 2021 թվականին։ Նույն թվականին էլ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը` Լեա Մարիան։


×
3,595






