Երգչուհի Նունե Եսայանն ու դերասան Ավո Խալաթյանը թեեւ միասին են արդեն 16 տարի եւ երկու զավակ ունեն՝ Հենրին ու Էլիզաբեթը, օրինականացրել են հարաբերությունները միայն 2023 թվականին: Ամուսնությունը պետականորեն գրանցելու արարողությունից լուսանկարով երգչուհին կիսվել է Ինստագրամի Սթորի բաժնում:
Իսկ եկեղեցում զույգը պսակադրվել է Նունե Եսայանի 50-ամյակի օրը:
Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանը
Ավելի վաղ BRAVO.am-ին տված հարցազրույցում Եսայանը պատմել է Խալաթյանի հետ ընտանիք կազմելու մասին:
«Մտածում էինք՝ ինչու փոխենք այս ուղին, եթե ճիշտ գնում ենք: Թուղթը մեզ համար կարեւոր չէր, իսկ եկեղեցին կարեւոր էր: Տարիները ցույց տվեցին, որ մենք շոուի համար չենք ամուսնացել: Մեր միության հիմքում սերն է, ուրիշ ոչինչ: Իսկ այսօր ունենք հրաշալի երկու երեխա»,- խոստովանել էր նա:


×
3,790





