×


Դիանա Տոռեսը դատարանում պարտվել է Տաթեւ Սարգսյանին. ի՞նչ պարտավորություններ ունի Դիանան

Մոտ 2 տարի տեւած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դատարանում հաղթել է, եւ դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթեւից եւ գումարային փոխհատուցում տալ զրպարտության եւ վիրավորանքի համար:

Հիշեցնենք, որ Տաթեւը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:

Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝  վերջինս Ինստագրամի իր էջում հրապարակումներ էր արել Տաթեւի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Տաթեւը դիմել էր դատարան իրեն զրպարտելու համար։

Դատարանը Դիանային պարտավորեցրել է հրապարակայնորեն՝ News.am եւ ArmLur.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվոր Տաթեւ Սարգսյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները եւ նույն լրատվական կայքերի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել նրա հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:

Ըստ վճռի` Դիանա Օրդուխանյանից հօգուտ Տաթեւ Սարգսյանի կբռնագանձվի 200.000 դրամ գումար՝ որպես վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում, եւ 400.000 դրամ գումարի չափով՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:

Ընդհանուր առմամբ` Դիանա Տոռեսից կգանձվի 764.000 դրամ:

Դատարանի հրապարակած վճռում նաեւ նշված է, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

Նշենք, որ Դիանայի ավտոմեքենան գտնվում է կալանքի տակ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին