×


Նոր հանգամանքներ Պիկեի դավաճանությունից ու Շակիրայի զայրույթի պատճառը

Պարզվում է՝ «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն Շակիրային իրենց բաժանումից շատ ավելի վաղ է սկսել դավաճանել: 2021 թվականին Պիկեն Zoom-ով տնից հարցազրույց է ունեցել, եւ հետեւի ֆոնին նկատվել է նրա նոր ընկերուհին՝ Կլարա Չիա Մարտին:

Page Six-ը գրում է, որ Շակիրան հուսալքվել է՝ տեղեկանալով, որ իր բացակայության ժամանակ այդ կինը տիրուհու պես է եղել սեփական տանը:

«Այդտեղ են նրանք որդիների հետ ապրել: Շակիրան պարզել է, որ այդ սիրավեպը շատ ավելի երկար է տեւել, քան ինքը մտածել է»,- գրել է պարբերականը:


Շակիրան ու Պիկեն իրենց բաժանման մասին հայտնել են 2022 թվականի հունիսին: Միասն 12 տարի են ապրել եւ 2 որդի ունեցել: Հիմա երգչուհին որդիների հետ Բարսելոնայից ԱՄՆ է տեղափոխվել, իսկ Պիկեն կարող է տղաների հետ հանդիպել, երբ ցանկանա:

Նման հանդիպումներից մեկն օրերս է տեղի ունեցել եւ առաջացրել Շակիրայի զայրույթը: Բանն այն է, որ Պիկեն Twitch-ով ուղիղ հեռարձակման ժամանակ առանց իր թույլտվության ցույց է տվել ավագ որդուն:



Իր նոր կիբեր սպորտի «Թագավորների լիգա»-ի թողարկման ժամանակ Պիկեն հայտնել է, որ հեռարձակմանը վերջին պահին ցանկացել է միանալ իր որդի Միլանը:

«Շակիրան ոչ մի դեպքում իր համաձայնությունը չի տվել, ու Պիկեն չի խորհրդակցել նրա հետ այդ եթերից առաջ, որը նախատեսված է հասուն լսարանի համար»,- Շակիրայի խոսքերը մեջբերել է Marca-ն:

Դրանից բացի, նա նաեւ սպառնացել է, որ կբողոքարկի ֆուտբոլիստի հետ երեխաների համատեղ խնամակալության հարցը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին