×


Էմմա Շաբոյանն ու Վահե Մկրտչյանը մկրտել են իրենց որդուն

Էմմա Շաբոյանի եւ Վահե Մկրտչյանի որդին՝ Հովհաննեսը, հունվարի 14-ին դարձել է մեկ տարեկան։ Ամուսիններն այդ օրը նաեւ մկրտել են երեխային։

«Ծնված օրվանից մտածում էինք այդ մասին։ Տատիկ-պապիկը եկան ԱՄՆ-ից, եւ իրականացրինք մեր ցանկությունը։ Մկրտության արարողությունն Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում էր, մեր տղան էլ սրբի պատվին Հովհաննես անունն ունի։ Կնքահոր ընտրությունն էլ երկուսինս է. Վահեի մանկության ընկերն է, արդեն նաեւ գործընկերն ու մեր երեխայի քավորը»,- պատմել է դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Էմմա Շաբոյան (@emmashaboyan)


Տոնական օրը փոքրիկը բարձր տրամադրություն է ունեցել. «Սիրում է մարդաշատ վայրերում լինել, չի հոգնում։ Հյուրերը ձեռքից ձեռք էին տանում, ինչի շնորհիվ էլ կարողացա վայելել օրն ու լավ ուրախանալ»,- նշել է Էմման։


Հովհաննեսի խնամքով ծնողները միայնակ են զբաղվում. «Հիմնական պատասխանատվությունն ինձ վրա է, Վահեն լողացնելու հարցում է օգնում։ Խելացի,  շփվող եւ ակտիվ բալիկ ունենք։ Արդեն հստակ արտահայտված բնավորության գծեր ունի, լավ գիտի՝ ինչ կամ ում է սիրում, ինչ է ուզում։ Արտաքնապես Վահեին է շատ նման, իսկ բնավորությամբ լրիվ ես եմ»։

Երազում են դուստր ունենալ. «Դեռ երկար ժամանակ չենք մտածի երկրորդ բալիկի մասին, բայց շատ ենք ուզում աղջիկ ունենալ, թեեւ թողնում ենք Աստծո կամքին»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ ruzie_photo-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին