×


Տեխնոլոգիական հեղափոխություն. Apple-ը ներկայացրել է MacBook-ը հզոր՝ M2 PRO եւ M2 MAX չիպերով

Հունվարի 17-ին ընկերությունն անցկացրեց 14 եւ 16 դյույմանոց էկրանով MacBook Pro-ի եւ Mac mini-ի շնորհանդեսը։ Արտաքինից այս նոութբուքերը փոքր-ինչ տարբերվում են նախորդ սերնդի նոութբուքներից. հիմնական փոփոխությունները ներսում են։ M2 PRO եւ M2 MAX չիպերը 6 անգամ ավելի արագ են, քան Intel-ի վրա հիմնված MacBook Pro-ի բարձրակարգ սարքերը: Հունվարի 27-ից սկսած՝ Apple-ի նոր ապրանքները հասանելի են պաշտոնական վերավաճառող խանութներում՝ նախնական պատվերներ գրանցելու համար: Խոսենք սարքերի մասին ավելի մանրամասն:

MacBook Pro-ն առաջվա պես ոճային տեսք ունի՝ մոնոլիտ ալյումինե կաղապարով, էկրանի նրբագեղ շրջանակով եւ 1080p HD տեսախցիկի պաշտպանիչ կաղապարով։

Նոթբուքները հասանելի են 14 դյույմանոց եւ 16 դյույմանոց չափերով եւ ունեն Liquid Retina XDR բարձրորակ էկրան: Էկրանն ունի լայն գունային գամմա եւ ունի 1 միլիարդ գույն, ինչը երաշխավորում է հարթ գրադիենտներ, մանրակրկիտ եւ առավելագույն հստակ երանգներ։ Պորտերը ներառում են երեք Thunderbolt 4, SDXC քարտի բնիկ եւ MagSafe 3 լիցքավորիչ։ Նոր MacBook Pro-ում պահպանվում են բոլոր վեց ստուդիական որակի բարձրախոսներ ու խոսափողներ:

Պրոֆեսիոնալ շարքի հիմնական առանձնահատկությունները

MacBook Pro-ի նոր սերունդը զգալիորեն կատարելագործվել է կատարողականության, մարտկոցի աշխատանքի եւ ընդհանուր արտադրողականության առումով: Տեխնիկական առանձնահատկությունները թույլ են տալիս անխափան կերպով կոդավորել եւ ռենդել, ստեղծել երաժշտություն, խմբագրել տեսանյութեր եւ աշխատել լուսանկարների հետ:

MacBook Pro-ի փոփոխություններից հարկ է նշել 12 միջուկանի Core i9 պրոցեսորը եւ 19 միջուկանի գրաֆիկական պրոցեսորը: Սա նշանակում է, որ մենք ստանում ենք արագության աճ նույնիսկ ամենաբարդ առաջադրանքների դեպքում, բարձր կատարողականություն գրաֆիկական խմբագիրների, վիդեո խմբագիրների եւ, իհարկե, խաղերի հետ աշխատելիս:


Նոթբուքերը դարձել են ոչ միայն ավելի արագ, այլեւ ավելի խնայող՝ լիցքավորման սպառման առումով։ Մեկ լիցքավորումն ավելացել է մինչեւ 22 ժամ, ինչը MacBook Pro-ն դարձնում է շարժական եւ հարմար գրասենյակից դուրս՝ գործուղումների ժամանակ օգտագործելու համար։ Կատարողականության առումով սա հիանալի ցուցանիշ է։

Մեկ այլ կարեւոր թարմացում․ Wi-Fi 6E-ի աջակցությունը։ Սա անլար ցանցի նորագույն ստանդարտ է, որը կրկնակի գերազանցում է նախորդ սերնդին։


Mac mini-ի մասին

Նոր M2 PRO եւ M2 MAX չիպերով Mac mini-ն դարձել է ավելի հզոր, նրա կատարողականությունը հասել է պրոֆեսիոնալ մակարդակի: Չնայած իր կոմպակտ չափին, սարքն արագ է եւ էներգաարդյունավետ: Mac mini 8 կամ 16 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 256 կամ 512 ԳԲ մշտական հիշողություն: Սարքը հագեցած է երկու USB-A պորտերով, HDMI-ով, Gigabit Ethernet-ով եւ արդիականացված 3,5 մմ ականջակալների պորտով։ Այն նաեւ համապատասխանում է Wi-Fi-ի եւ Bluetooth-ի առաջադեմ ստանդարտներին:

Որտեղից ձեռք բերել

MacBook Pro-ի նոր մոդելները կարող եք նախապես պատվիրել հունվարի 27-ից՝ Apple-ի պաշտոնական վերավաճառող iSpace, Mobile Centre, Zigzag, Vega, Ucom խանութներում:

M2 PRO եւ M2 MAX չիպերով MacBook Pro-ն վաճառքում կլինի փետրվարի 10-ից: Նախապես պատվիրելու դեպքում կգործի հատուկ առաջարկ. ապառիկի առաջին 12 ամսվա համար՝ 0% կանխավճար, 0% սպասարկման վճար, 0% տոկոսադրույք:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW