Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասն Ինստագրամի իր էջում յուրահատուկ նորությամբ է կիսվել: Նա հրապարակել է այս տեսանյութն ու գրել. «Մոտիվացիայի ու ոգեշնչման բոլորովին նոր մակարդակ»:
Посмотреть эту публикацию в Instagram
Բանն այն է, որ Մինասին Ինստագրամում սկսել է հետեւել սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը 14,3 մլն հետեւորդ ունի:
Հաղորդավարուհուն տարատեսակ մեկնաբանություններ են գրել, որոնցից մի քանիսն այսպիսի բովանդակությամբ են. «Բոլորը հենց հիմա Ձեր հետեւորդների ցանկում նրան են փնտրում, որ սեփական աչքերով տեսնեն», մյուսներն էլ հետաքրքրվել են. «Իսկ ինչո՞ւ Դուք նրան չեք հետեւում:)»:
Մինասին էլ արդեն կարելի է գտնել Քեմփբելի հետեւորդների թվում:


×
3,932





