×


«Այդքան հանդուրժող չպետք է լինեի». Անուշիկ Առաքելյանը՝ սիրո, միայնակ լինելու եւ տղամարդկանց մասին

Վալենտինի օրը, հավանաբար, միայնակներն ավելի շատ են զգում իրենց միայնությունն ու փորձում հասկանալ՝ ինչպես ստացվեց այսպես: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհի, հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը խոսել է միայնության դրական կողմերից, անցած-գնացած օրերից ու, իհարկե, տղամարդկանցից:

Վստահ է՝ ավելի լավ է լինել միայնակ, քան սխալ տղամարդու հետ. «Մենակության հիմնական պատճառն իմ բարդ բնավորությունն է, ինչը ես օբյեկտիվորեն ընդունում եմ»:

Անուշիկն առաջնահերթ կարեւորում է տղամարդու ուժը եւ ազնվությունը. «Չեմ կարող առանձնացնել որեւէ մեկ հատկանիշ, որովհետեւ անհրաժեշտ է նման հատկանիշների փաթեթ, որտեղ մեկն առանց մյուսի անիմաստ է»:


Դերասանուհուն կարող են վանել տղամարդու անխնամ լինելը, բույրը, տանել չի կարողանում գծուծ լինելը, սակայն պետք չէ դա շփոթել նյութապաշտության հետ: Նշում է՝ կարեւոր չէ, թե որքան է տղամարդը վաստակում, կարեւորը՝ որքան սրտանց է ծախսում իր սիրելիի համար:

Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, Անուշիկը կցանկանար փոխել երկու բան. «Տարիներ առաջ այդքան հանդուրժող պետք չէր լինել: Չեմ հասկանում այն կանանց, որոնք ասում են՝ տարիքի հետ դառնում են ավելի հանդուրժող. եթե որեւէ բան քեզ դուր չի գալիս, ապա վաղ թե ուշ այն դառնալու է բաժանման պատճառ: Նաեւ կցանկանայի, որ տղամարդկանց այն բոլոր չափանիշները, որոնք սահմանել եմ հիմա, լինեին նաեւ այն ժամանակ»:


Կցականա՞ր տեսնել իր առաջին սիրուն, թե ոչ, դերասանուհին ասում է. «Առաջին սերերը՝ որպես կանոն, լինում են ավելի երիտասարդ տարիքում, եւ ուրիշ ընկալման ու զգացողության մեջ են, միշտ ունենում են պակաս գույներ: Եվ երբ նման սերերը ավարտվում են, կարիք չկա վերականգնելու: Բայց չեմ բացառում, որ դադարից հետո նման սերերը կարող են կրկին արթնանալ, պարզապես  դրանք բացառություն են»:

Ամենակարեւոր բաղադրիչներից մեկը հարաբերություններում համարում է սիրային այն քիմիան, առանց որի հնարավոր չէ լինել տղամարդու հետ, սակայն համոզված է՝ չի կարող քիմիա չառաջանալ այն մարդու հանդեպ, որն անդադար ինքնակրթվում է, աշխատում է սեփական սխալների վրա ու ձգտում ավելի լավը դառնալ:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անուշիկ Առաքելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին