×


«Ինձ համար իսկապես ծանր էր». Սելենա Գոմեսը Հայլի Բիբերի հետ վեճից հետո նորից վերադարձել է սոցցանցեր

Վերջին շրջանում սոցցանցերի օգտատերերը նոր պատճառ ունեին քննարկելու Սելենա Գոմեսի ու Ջասթին Բիբերի փոխհարաբերությունները: Սելենայի երկրպագուները համարում էին, որ երգչուհին սոցցանցերից ժամանակավոր հեռացել էր Ջասթինի կնոջ՝ Հայլիի հետ հեռահար վիճաբանություններից խուսափելու համար:

Բիբերին նախ մեղադրում էին կնոջ աջակիցները, որ նրան որեւէ կերպ չի պաշտպանում, ապա հարձակվեցին նաեւ Գոմեսի երկրպագուները:

Մարտի 1-ին երգիչը տոնել է 29-ամյակն ու հրավիրել իր ընկերներին: Իր հյուրերին նվերներ է հանձնել, որոնց վրա գրված է եղել. «Այնքան երջանիկ եմ, որ չեմ ստացել այն, ինչ այդքան ցանկացել եմ»: Օգտատերերը համարում են, որ այդկերպ նա ակնարկել է հենց Սելենա Գոմեսին:


Սակայն ինչպես երեւում է, Գոմեսին այդ փաստը բնավ էլ չի անհանգստացրել ու նա նորից հրապարակում է արել. TikTok-ում տեսանյութ է տեղադրել ու դիմել իր լսարանին: Երգչուհին խորհուրդ է տվել ավելի մարդկային լինել մյուսների հանդեպ:

«Բոլորիդ սիրում եմ: Խորապես շնորհակալ եմ ամեն մեկիդ: Ինձ անհավանական երջանիկ եք դարձնում: Բայց խնդրում եմ, եղեք ավելի բարի ու հոգատար մյուսների հոգեկան առողջության նկատմամբ, ինձ համար իսկապես ծանր էր: Միայն բարին եմ ցանկանում ձեզ: Բոլորիդ սեր եմ մաղթում»,- գրել է նա:


Թեեւ Հայլի Բիբերի մասին Գոմեսը ոչինչ չի ասել, բայց ենթադրվում է, որ նա իրեն վատ է զգացել հենց մոդելի հետ վեճի պատճառով: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ համացանցում հայտնվել էր հին տեսանյութ, որում Հայլին ծաղրում է Թեյլոր Սվիֆթի գործունեությունը: Այդ ամենն անտարբեր չէր թողել Գոմեսին, որը երկար տարիներ շփվում է երգչուհու հետ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW