×


iPhone ձեռք բերելու 5 տարբերակ, որոնցից միայն մեկն է անվտանգ

Կան բազմաթիվ տարբերակներ, թե ինչպես եւ որտեղից ձեռք բերել նոր iPhone սարք: Դիտարկենք ամենատարածվածներն ու պարզենք, թե որոնք են անվտանգ, եւ որոնք կարող են փողի կորստի վերածվել:


Գնումներ հայտարարության միջոցով՝ մասնավոր անձից

Համացանցում կգտնեք վաճառքի հարյուրավոր առաջարկներ՝ ինչպես օգտագործված, այնպես էլ նոր iPhone-ների համար: Չնայած հաճելի գնին, նման հեռախոսներ գնելը միշտ ռիսկեր է պարունակում: Հնարավոր է՝ ինչ-որ մեկն ազնվորեն վաճառի նոր մի սարք, եւ դուք ծիծաղելի գումարի դիմաց դառնաք ձեր երազանքների սմարթֆոնի սեփականատեր։ Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, շատ դեպքերում դուք ձեռք կբերեք կա՛մ կեղծ, կա՛մ վերականգնված սարք՝ նորի անվան տակ: Ձեռքի տակ կարող է ընկնել նաեւ «կողպված» iPhone (որն աշխատում է միայն մեկ օպերատորի SIM քարտով) կամ էլ պահեստամասերից հավաքվածը։

Եթե դեռ ուզում եք գնել ձեռքից, ապա ստուգե՛ք գաջեթն անմիջապես, հենց տեղում: Հաճախ են լինում դեպքեր, երբ գնորդը գումար է ուղարկում խաբեբաներին՝ դրա դիմաց ոչինչ չստանալով: Պետք չէ հավատալ այն վաճառողին, որն ասում է, թե «մոռացել է լիցքավորել iPhone»-ը, այն դեպքում, երբ սարքը չի միանում կամ ցույց է տալիս մարտկոցի ցածր աշխատանքը: IMEI-ի միջոցով անպայման ստուգեք՝ արդյոք սմարթֆոնը նշված է գողացված տվյալների բազայում:


Պատվեր ԱՄՆ-ից

Թվում է, թե iPhone ձեռք բերելու ամենաշահավետ տարբերակն այն մատչելի գնով ԱՄՆ-ից՝ Apple-ի հայրենիքից գնելն է։ Բայց կան մի քանի նրբություններ. առաջին հերթին ձեզ չի հաջողվի ապրանք պատվիրել Apple-ի պաշտոնական կայքից, քանի որ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս առաքում չի իրականացվում: Ստիպված կլինեք օգտվել միջնորդների ծառայություններից, վճարել առաքիչի ծառայությունների դիմաց կամ մաքսային վճարումներ կատարել: Մեկ այլ բացասական կողմ է պատվերի սպասման ժամանակը: Երկրորդ հերթին, ԱՄՆ-ի շուկայի պարագայում iPhone 14-ն ունի իր առանձնահատկությունները. սիմ քարտերի համար նախատեսված բնիկ չկա, աշխատում է միայն eSIM-ը: Այս տարբերակը հաստատ բոլորին հարմար չէ:


Գնումներ արտասահմանում

Բնականաբար, կարող եք գրավիչ գնով ձեռք բերել iPhone մեկ այլ երկրից: Իհարկե, լավ տարբերակ է, եթե գործուղման կամ արձակուրդի ժամանակ հայտնվեք  արտերկրում, այլապես ավելի շատ ժամանակ եւ գումար կծախսեք, քան եթե հեռախոս գնեիք մոտակա խանութից։

Հիմնական բացասական կողմն այն է, որ Apple-ի պաշտոնական երաշխիքից կարող եք օգտվել միայն այն դեպքում, երբ սարքը ձեռք բերեք վաճառքի երկրից: Իսկ դրանք ճամփորդության լրացուցիչ ծախսեր են, երբեմն ամենաանպատեհ պահին։ Կամ կարող եք վճարովի վերանորոգել ձեր գաջեթը մոտակա ծառայությունում, բայց այդ դեպքում կկորցնեք երաշխիքը:

Արժե հիշել տարբեր երկրների համար նախատեսված iPhone-ի առանձնահատկությունների մասին։ Լավագույն դեպքում դուք կստանաք «եվրոպական» վարդակով լիցքավորիչ, վատագույն դեպքում՝ խնդիրներ կունենաք կապի, ինտերնետի կամ Face Time-ի հետ։


Գնումներ «գորշ»՝ ոչ օրիգինալ սարքերի վաճառողներից

iPhone գնելու հայտնի, բայց ոչ միշտ ապահով տարբերակներից մեկն էլ սա է: Սարքերը վաճառվում են շուկաներում, առցանց խանութներում եւ առեւտրի կենտրոնների խանութների դարակներում: Ապրանքն առավել հաճախ ոչ պաշտոնապես ներմուծվում է այն երկրներից, որտեղ դրա գինը ցածր է (օրինակ՝ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Հոնկոնգից)։ Բայց այս դեպքում, նորի փոխարեն վերանորոգված կամ «չկողպված» iPhone գնելու վտանգ կա:

Հաճախ «գորշ» վաճառողներն իրենց վերագրում են  «պաշտոնական վերավաճառողի» կարգավիճակ: Հետեւաբար, գնելուց առաջ արժե ստուգել ե՛ւ վաճառողին, ե՛ւ գաջեթը՝ պարզելու, թե ինչ է ձեր առջեւ դրված՝ նոր օրիգինալ iPhone, վերանորոգված, թե կեղծ սարք: Կարող եք ստուգել վաճառողին այստեղ:


Գնումներ պաշտոնական խանութներից

Հավատարմագրված վերավաճառողների խանութներում ներկայացված են միայն օրիգինալ սարքեր, ակտուալ մոդելներ եւ աքսեսուարների լայն տեսականի: Գլխավոր դրական կողմերից մեկն անվճար սպասարկումն է: Հաճախորդների համար գործում է հավատարմության համակարգ հաճելի բոնուսներով՝ cashback-ի տեսքով:

Բացի այդ, կարող եք ձեռք բերել նոր iPhone ապառիկի շահավետ պայմաններով՝ մինչեւ 36 ամիս ժամկետով: Մանրամասների համար դիմեք պաշտոնական վերավաճառողներին՝  iSpace, MobileCentre, Zigzag, Vega, iStore, Ucom, VivaCell-MTS:  Ցանկը հասանելի է Apple-ի կայքում, ինչպես նաեւ Հայաստանում պաշտոնական վերավաճառողների կայքում՝ www.asbis.com/apple/AM/EN/where-to-buy:


Ինչպես տեսնում եք, «խնձորային» գաջեթ ձեռք բերելու բազմաթիվ եղանակներ կան։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են անվտանգ կամ օգտակար: Զգոն եղեք՝ մի վտանգեք ձեր գումարները՝ գայթակղվելով փոքր խնայողություններով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW