×


47-ամյա Շարլիզ Թերոնը նոր սիրեցյալ ունի

Վերջին շրջանում դերասանուհի Շարլիզ Թերոնն անընդհատ ուշադրության կենտրոնում է: Վերջերս բավական քննարկվել են նրա հագուստները «Ֆորսաժ 10» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ, հիմա էլ նրան նկատել են նոր սիրեցյալի հետ:

Պապարացիները 47-ամյա դերասանուհուն նկարել են Լոս Անջելեսում մոդել Ալեքս Դիմիտրիեւիչի հետ զբոսնելիս: Թերոնը նրա հետ հաճելի ժամանակ է անցկացրել ու ամբողջ ընթացքում ձեռքը բռնած եղել:


Սիրավեպի մասին լուրերը առաջին անգամ տարածվել էին հունվարին. այն ժամանակ զույգին միասին նկատել էին ռեստորանից դուրս գալիս:

Թերոնի երկրպագուներին դա ուրախանալու առիթ է տվել, քանի որ օսկարակիր դերասանուհին վաղուց ընտրյալ չի ունեցել: 5 տարի առաջ Թերոնը հանդիպում էր Շոն Փենի հետ, որի հետ մինչ այդ մտերիմ ընկերներ էին: Նրանք անգամ նշանվել են, սակայն հետագայում բաժանվել:


Վերջերս տված հարցազրույցի ժամանակ Թերոնը պատմել էր, որ իր կյանքում ամենակարեւորը երեխաներն են: Նա խոստովանել էր, որ պատրաստ է հրաժարվել կարիերայից, որպեսզի ավելի շատ ժամանակն անցկացնի նրանց հետ:

Թերոնը 2 երեխա ունի՝ 2012-ին որդեգրել է Ջեքսոնին, իսկ 2015-ին՝ Աուգուստին:

Կարդալ ավելին

Quality Sign BW