×


Մարտին Գարիքսը գալիս է Երեւան

«ՀԱՅԱ» փառատոնի հրավերով հանրահայտ դիջեյ, պրոդյուսեր Մարտին Գարիքսն առաջին անգամ կայցելի Հայաստան։ Նրա համերգը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ «Հրազդան» մարզադաշտում։

Մարտին Գարիքսը հոլանդացի երաժիշտ է, որը կարճ ժամանակում կարողացավ նվաճել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային բեմը։ Գարիքսի ամենահայտնի հիթերից են՝ «Scared to be Lonely»-ն Դուա Լիպայի եւ «In the Name of Love»-ը Baby Rex-ի հետ:


Մարտին Գարիքսի «Animals» դեբյուտային թրեքը համարվում է 2013 թվականի համաշխարհային հիթերից մեկը:



2016-ին Գարիքսը դարձավ ամենաերիտասարդ դիջեյը, որը DJ Mag-ի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն դիջեյ։ Մարտինը ընդգրկվել է նաեւ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյների տասնյակում՝ 17 մլն դոլար կարողությամբ։ Նա ստեղծել է իր սեփական երաժշտական լեյբլը՝ «Martin Garrix Presents: STMPD RCRDS»-ը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Hayafest.com հարթակից։



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW