×


#FollowTheStars. դեպի ամենաթեժ աստղաթափը Վրաստանում

Վրաստանը պատրաստվում է դառնալ ժամանցի ինդուստրիայի փայլող աստղ՝ հյուրընկալելով հանրահայտ արտիստների եւ գրավելով ոչ միայն Կովկասի, այլեւ աշխարհի ուշադրությունը:

«Starring Georgia» երկամյա արշավն իրականացնում է երկրի ամենամեծ համերգասրահ «Black Sea Arena»-ն՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշման համաձայն: Բրունո Մարսը լինելու է 2023 թվականի արշավի գլխավոր եզրափակողը։

Մինչ ամերիկացի փոփ աստղի համերգը, «Black Sea Arena»-ում ելույթ են ունենալու այնպիսի հայտնի արտիստներ եւ խմբեր, ինչպիսիք են «Imagine Dragons»-ը, «The Killers»-ը, «Nile Rodgers & Chic»-ը, «FKJ»-ը, Դամիան Լազարուսը, կանցկացվի նաեւ էլեկտրոնային երաժշտության «All Day I Dream» փառատոնը:

Համաշխարհային համբավ վայելող արտիստների համերգները կնպաստեն Վրաստանի զբոսաշրջության, տնտեսության եւ մշակույթի զարգացմանը: Սա հատկապես հուզիչ է երիտասարդ սերնդի համար, ովքեր հնարավորություն կունենան ներկա գտնվել իրենց սիրելի աստղերի կենդանի կատարմամբ համերգին՝ առանց արտասահման մեկնելու կամ զգալի ծախսեր կատարելու:

Բացի այդ, սա հիանալի տարբերակ է հարեւան երկրների բնակիչների եւ նույնիսկ հեռվից եկածների համար, ովքեր ցանկանում են վայելել սիրելի երաժիշտների կենդանի կատարումները՝ բացահայտելով հետաքրքիր երկիր Վրաստանը, որն էլ նրանց ընձեռել է այս տպավորիչ արկածներն ունենալու հնարավորությունը:

Բացի իր մշակութային նշանակությունից, «Starring Georgia» արշավն ունի էական տնտեսական ազդեցություն: Ժամանցային ինդուստրիան վճռորոշ դեր է խաղում երկիրը միջազգային հարթակում դիրքավորելու գործում: Նման արշավները մեծացնում են երկրի մասին տեղեկացվածությունը եւ ներգրավում են զբոսաշրջիկներին:

«Այս արշավը կենսական ներդրում կլինի Վրաստանի տնտեսության մեջ: Մեր երկիրը պատրաստվում է փայլել որպես Անդրկովկասում առաջատար ժամանցային վայր: Համերգները Վրաստանին հնարավորություն են տալիս այս արտիստների երկրպագուների համար դառնալ գրավիչ երկիր: Սա նաեւ հետաքրքիր տարբերակ է հարեւան երկրների բնակչության համար, ովքեր կարող են Վրաստանում ցանկալի համերգներին ներկա գտնվել Եվրոպայի համեմատ ավելի ցածր արժեքով»,- նշել է «Black Sea Arena» նախագծի ղեկավար Ցիցիլաշվիլին:

«Starring Georgia»-ի շրջանակում համերգների ժամանակացույցը.

  •  Օգոստոսի 5, «Nile Rodgers & Chic», Black Sea Arena, Front Stage, Շեկվեթիլի
  •  Օգոստոսի 6, «FKJ (French Kiwi Juice)», Black Sea Arena, Front Stage
  •  Օգոստոսի 10, «Damian Lazarus». ժամանակակից հաուս եւ տեխնո-հաուս ժանրի «հրաշագործը» կգերի էլեկտրոնային երաժշտության սիրահարներին The Social Space-ում, Շեկվեթիլի
  •  Օգոստոսի 15, «The Killers», Black Sea Arena
  •  Օգոստոսի 18, «All Day I Dream» էլեկտրոնային երաժշտության փառատոն` The Social Space-ում, Շեկվեթիլի
  •  Օգոստոսի 31, «Imagine Dragons», «Միխեիլ Մեսխի» մարզադաշտ, Թբիլիսի
  •  Հոկտեմբերի 1, Բրունո Մարս, Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» արենա, Թբիլիսի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին