Պարուհի եւ դերասանուհի Մարիա Չանդիրյանն ու նրա սիրելին՝ MMA-ի մարզիկ Գագիկ Գրիգոյանն ամուսնացել են:
«Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանա»,- հարսանեկան նկար է հրապարակել ու գրել Չանդիրյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում: Ամուսիններն Ինստագրամի սթորի բաժնում ցույց են տվել, թե որքան ուրախ, հետաքրքիր ու զվարճալի պահերով լի է անցել հարսանիքը:
Ավելի վաղ Չանդիրյանը կիսվել էր նաեւ նախահարսանեկան միջոցառման կադրերով ու իր ապրումներով: Նա խոստովանել էր, որ ասել երջանիկ է, նշանակում է՝ ոչինչ չասել:
«Իմ կյանքի ամենասիրուն, ամենաուրախ ու ամենաէսթետիկ օրերից մեկն էր»,- նշել էր նա ու ցույց տվել, թե ինչպես է ցատկում լողավազանը:
Посмотреть эту публикацию в Instagram


×
8,493





