×


Ժաննա Լեւինա-Մարտիրոսյան. Առաջին անգամ եմ հանդիպել իտալացու, ով պնդում է, թե հայ է

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, այս օրերին ընկերների հետ հանգիստն է վայելում Իտալիայում ու այնտեղ հանդիպել է ամենահայտնի հայերից մեկին:

Նա լուսանկար է հրապարակել «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ու հումորային գրառում կատարել.

«Առաջին անգամ եմ հանդիպել իտալացու, ով պնդում է, թե հայ է: Շատ հաճախ հակառակն է լինում՝ հայերն ասում են, որ իտալացի են: Իսկ եթե լուրջ, կադրում Միլանի «Ինտեր»-ի իմ սիրելի ֆուտբոլիստն է»:

Մխիթարյանը վերջերս է ակումբի հետ վերադարձել Միլան, մինչ այդ թիմը Ճապոնիայում է եղել ու ընկերական հանդիպումներ անցկացրել: Մրցաշրջանի նախապատրաստությունը Սիմոնե Ինձագիի սաները շարունակելու են Իտալիայում: Առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 20-ից:



Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW