Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են յոթ տարվա դատավարությունից հետո։ Այդ մասին հաղորդում է InTouch Weekly-ն։
Ըստ աղբյուրի՝ նախկին ամուսինների բանակցությունները «ցավոտ» են անցել, սակայն նրանց հաջողվել է համաձայնության գալ եւ կարգավորել նրանց հուզող հարցերը։
Ջոլին կստանա երեխաների խնամակալությունը, իսկ Փիթի հսկողության տակ կմնա գինեգործարանը։
Յոթ տարվա դատավարությունից հետո արտիստներին հաջողվեց հարթել իրենց տարաձայնությունները։ InTouch Weekly-ի տվյալներով, Ջոլին կպահպանի մինչեւ 18 տարեկան երեք երեխաների հիմնական խնամակալությունը, իսկ Փիթն իրավունք կունենա հանդիպել նրանց։ Դերասանը նաեւ կփոխանցի նախկին կնոջը 250 մլն դոլար՝ Ֆրանսիայում Miraval-ի միակ սեփականատերը մնալու դիմաց։
«Նրանք այնքան գումար են ծախսել այս դատական պայքարի վրա՝ ներառյալ խնամակալության հետ կապված պայքարը, որ Էնջին կարող էր արդյունքում սննկանալ: Ուստի խելամիտ էր կրճատել նրա կորուստները: Դա Բրեդի հսկայական հաղթանակն է»,- կիսվել է ինսայդերը կայքի հետ զրույցում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: