×


Քիմ Քարդաշյանը, Կարա Դելեւինը եւ Էմմա Ռոբերթսը՝ «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի պաստառներին

FX Networks հեռուստաընկերությունը եւ Hulu օնլայն կինոթատրոնը նոր պաստառներ են թողարկել «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի նոր սեզոնի համար, որտեղ գլխավոր դերակատարներն են Քիմ Քարդաշյանը, Կարա Դելեւինը եւ Էմմա Ռոբերթսը:

Քիմ Քարդաշյանը՝ «Ամերիկյան սարսափների պատմություն» պաստառի վրա


Էմմա Ռոբերթսը՝ «Ամերիկյան սարսափների պատմություն» պաստառի վրա


Կարա Դելեւինը՝ «Ամերիկյան սարսափների պատմություն» պաստառի վրա


Delicate անվանմամբ 12-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, այն բաժանված է երկու մասի։ Հուլիսին համացանցում հայտնվել է նոր սեզոնի թիզերը։

Նոր եթերաշրջանի սյուժեն հիմնված է Դանիել Վալենտինի Delicate Condition վեպի վրա, որը պատմում է մի դերասանուհու մասին, ով երազում է երեխա ունենալ։ Կինը որոշում է ԷԿՈ պրոցեդուրա անցնել, սակայն հղիության ընթացքում նրա հետ տեղի են ունենում մի շարք տարօրինակ դեպքեր, որոնք ստիպում են նրան հավատալ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ամեն կերպ փորձում է խանգարել իր երեխայի ծնվելուն:

Սերիալի նոր սեզոնի սյուժեն համացանցում նմանեցնում են Ռոման Պոլանսկու «Ռոզմարիի երեխան» կուլտային ֆիլմին։ Ֆիլմի սյուժեն մասամբ մարմնավորվել է իրականում․ Շերոն Թեյթին՝ ռեժիսորի հղի կնոջը, սպանել են Չարլզ Մենսոնի պաշտամունքի անդամները։

Քիմ Քարդաշյանի մասնակցությունը սերիալում բազմաթիվ վեճեր առաջացրեց. համացանցի օգտատերերի, ինչպես նաեւ ոլորտի որոշ ներկայացուցիչների կարծիքով, ռեալիթի շոուների աստղի դերասանական հմտությունները բավարար չեն էկրանին հայտնվելու համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW