Ադրբեջանցի Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլը ներկայացնող երգիչ Անդրոն ելույթ չի ունենա Երեւանում: Համերգի չեղարկման մասին հայտնել է «StageMuse» ընկերությունը:
Կազմակերպիչներն Ինստագրամի իրենց էջի սթորի բաժնում նշել են, որ առաջիկայում կվերադարձնեն ձեռք բերված տոմսերի գումարները:
Համերգի լուրը սոցցանցերում առաջացրել էր հայ բազմաթիվ օգտատերերի դժգոհությունն ու վրդովմունքը:
«Պատրա՞ստ եք աջակցել լեյբլի, որի արտիստները սադրիչ հայտարարություններ են անում Հայաստանի դեմ իրենց բազմամիլիոնանոց լսարանի շրջանում, աջակցում են Ալիեւի բռնապետական ռեժիմը, ադրբեջանական զինվորների համար երգում են օկուպացված Քարվաճառում՝ ոգեշնչելով նրանց ավելի շատ հայերի սպանության: Ես դեմ եմ ադրբեջանական լեյբլի արտիստի համերգին Երեւանում, որովհետեւ սա պատվի եւ արժանապատվության հարց է», - նշել է «Մտքարան» կրթական հարթակի հիմնադիր Արամ Հունանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: