×


Անի Խաչիկյան. «Չկորցնելու համար ճանաչել ու սիրել է պետք, բայց նաեւ՝ ուժ»

Դերասանուհի Անի Խաչիկյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որում որդու՝ Տեսլայի հետ Քարվաճառում է: Նա նաեւ կիսվել երկիրը սիրելու եւ այն պահելու սեփական մտորումներով:

«Չկորցնելու համար նախ ճանաչել, ճանաչելու համար՝ նախ սիրել, բայց մի բան էլ է  պետք, որը երեւի ուժն է, որովհետեւ սիրել եմ, ճանաչել եմ, բայց կորցրել եմ: Կամ պետք է նախ ճանաչես, որ հետո սիրես»,- խոստովանել է Խաչիկյանը:


Մեկ այլ լուսանկար էլ Դադիվանքից է ու նորից՝ Տեսլայի հետ. «Դադիվանքի հետ վերջին հանդիպում, հրաժեշտի չգնացի, որ այսպես սիրուն մնա վերջինը»:




Մի քանի օր առաջ էլ դերասանուհին իր ապրումների մասին հետեւյալն էր ասել. «Մնացել ենք մենք ու մենք, մեն-մենակ, մենք մեզնով, իրարով, մեկս մյուսով, մենք դեռ կանք, կյանք»:

Կարդալ ավելին

Quality Sign BW