×


Քիմ Քարդաշյանը Swarovski-ի հետ «բյուրեղային» հավաքածու է ստեղծել

Քիմ Քարդաշյանը սոցցանցերում տեղեկացրել է իր Skims ապրանքանիշի եւ Swarovski-ի  համագործակցության մասին:

«Սա իր տեսակի մեջ առաջին համագործակցությունն է, որը միաձուլում է Swarovski-ի կուլտային գլամուրն ու Skims-ի նորարարական ուրվագծերը»,- գրել է Քարդաշյանը:


Նոր հավաքածուն կներկայացվի նոյեմբերի 7-ին, իսկ մինչ այդ բրենդի հիմնադիր Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել նմուշներից մի քանիսը:


4 մլրդ դոլար գնահատվող Skims-ը փորձում է նոր նշաձող սահմանել եւ ընդլայնել հաճախորդների ցանկը: Վերջերս էլ այն դարձել է NBA-ի, WNBA-ի եւ ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի պաշտոնական գործընկերը:

Կարդալ ավելին

Quality Sign BW