×


Համասյանի եւ Ռոզատոյի՝ ARARAT-ի բույրով համերգային երեկոն Ձիթողցյանի արվեստանոցում

Տիգրան Համասյանի երեւանյան համերգներին ընդառաջ ARARAT հայկական կոնյակների հովանու ներքո նոյեմբերի 19-ին Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահում տեղի ունեցավ հատուկ երեկո, որի ընթացքում հյուրերը վայելեցին Տիգրան Համասյանի եւ կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի անկրկնելի երաժշտությունը։

2021 թվականին բացված արվեստանոց-ցուցասրահի ընտրությունը պատահական չէր, քանի որ հնչող երաժշտությանը լրացուցիչ եզր հաղորդեցին նկարչի հանրահայտ կտավները՝ մասնակիցներին պարգեւելով հուզական անմոռանալի փորձառություն։


Տիգրան Համասյանը մեր օրերի բացառիկ երաժիշտներից է, որի որդեգրած եզակի ոճի շնորհիվ աշխարհն առավել հաղորդակից է դառնում հայկական երաժշտությանը, մշակույթին եւ ժառանգությանը։ Իսկ հայրենիքում նրա համերգները ոչ միայն սպասված են, այլեւ անփոխարինելի տեղ են զբաղեցնում մայրաքաղաքի մշակութային օրացույցում։ Ուստի, 2023 թվականի իր համաշխարհային շրջագայությունը չէր կարող շրջանցել Հայաստանը։


Այս անգամ Համասյանի երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան հանդիպելու նրան Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում՝ նոյեմբերի 20-ին, 21-ին եւ 22-ին։


«Երաժշտական կենդանի կատարումներն արվեստի այն դրսեւորումներից են, որոնք ծնվում են վարպետության, կրքի եւ ստեղծագործականի արդյունքում եւ նշանավորում պահի վայելքը։ Վստահ եմ, որ լավ երաժշտությունը՝ ինչպես բարձր արվեստի մի ճյուղ, օգնում է մեզ խորհել, բացահայտել ինքներս մեզ եւ բերել դեպի զգացմունքների նոր հորիզոններ»,- ասում է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։


ARARAT հայկական կոնյակը շարունակում է աջակցել մշակութային առանձնահատուկ միջոցառումների իրականացմանը թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։ Այս երեկոն եւս մեկնարկեց ARARAT-ի հյուրասիրությամբ՝ հյուրերին հնարավորություն ընձեռելով վայելելու ARARAT կոնյակը, ինչպես նաեւ նորովի բացահայտելու լեգենդար խմիչքի համային առանձնահատկությունները՝ համտեսելով նրա հիմքով պատրաստված կոկտեյլներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW