×


«Երգեր իմաստության». «Նաղաշ» անսամբլը կներկայացնի Մ. Նաղաշի եւ Կ. Երզնկացու տաղերի վրա հիմնված Հոդյանի ժողովածուն

Առաջին անգամ «Նաղաշ» անսամբլը կներկայացնի միջնադարյան հայ բանաստեղծներ Մկրտիչ Նաղաշի եւ Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված Ջոն Հոդյանի «Երգեր իմաստության» ժողովածուն՝ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի երգչախմբի եւ նվագախմբի հետ։

Բարեգործական համերգը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Նաղաշ» անսամբլի կազմում են Հասմիկ Բաղդասարյանը (առաջին սոպրանո), Տաթեւիկ Մովսեսյանը (երկրորդ սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Հարություն Չքոյանը (դուդուկ), Արամայիս Նիկողոսյանը (ուդ) եւ Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ)։

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ներկայանալու Հայաստանի ամենաբեմում։ Պատասխանատվությունը միշտ կրկնակի է, երբ պատրաստվում ենք ներկայանալ հայ հանդիսատեսին։ Այս անգամ պատասխանատվությունը քառապատկվել է բոլորիս համար արդիական թեմաների ընտրությամբ, երգչախմբի ու նվագախմբի տպավորիչ ներկայությամբ ու տարեվերջյան հոգեւոր ամփոփումով»,-նշում է «Նաղաշ» անսամբլի հիմնադիր, ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանը։

«Նաղաշ»-ի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանը՝ BR Klassik-ը, բնութագրում է որպես «հայ ժողովրդական եւ հոգեւոր երաժշտության խոր միքս՝ նոր դասական երաժշտության համադրությամբ»։  Rolling Stone-ը «Նաղաշ»-ի երաժշտությունը բնութագրել է որպես «նրբագեղության  մեդիտացիա»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW