×


Գագիկ Գինոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 17:00-ից 20:00-ն՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 9-ին, ժամը 11:00-ից 13:00-ն՝ Կամերային երաժշտության տանը: Նույն օրը հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին՝ «Եռաբլուր» պանթեոնում:

Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ հայրը չէր ուզի, որ ծաղկեպսակներ տարվեն, փոխարենը հաշվեհամար է նշել եւ ասել, որ գումարը կօգտագործվի հայրենիքը շենացնելու նպատակով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին