×


Արամ Մելիքյանի ընտանիքը սպասում է 4-րդ երեխային. «Բժիշկներն այլ բան էին ասում, բայց Տերը լսեց մեր աղոթքները»

Արամ եւ Լիլիթ Մելիքյանների ընտանիքում համալրում է սպասվում: Այդ մասին Արամն ինքն էլ միայն երեկ երեկոյան է իմացել եւ հուզիչ տեսանյութով կիսվել:

View this post on Instagram

A post shared by Hifamily (@meliqyans_family)


BRAVO.am-ին հաղորդավար-պրոդյուսերը պատմել է, որ կինը նախորդ շաբաթ է տեղեկացել հղիության մասին ու ընտանիքի՝ իր, որդու՝ Անրիի, դուստրերի՝ Ստելլայի եւ Էլիզայի համար անակնկալ պատրաստել:

«Թեեւ բժիշկներն այլ բան էին ասում, բայց Տերը լսեց մեր աղոթքները: Հիմա մեզ համար երկրորդ փուլն է սկսվում՝ սպասման ընթացքը. փոքրիկը դեռ մեկ ամսական է, ու երկար ճանապարհ ունենք միասին անցնելու: Լիլիթն էլ նոր է իմացել, ուլտրաձայնային հետազոտության նկարը տպել է ու բոլորիս շատ մեծ եւ հաճելի անակնկալ արել: Անչափ հուզվել ենք, անդադար զանգեր ու շնորհավորանքներ ենք ստանում: Վերջին 6 ամսվա ընթացում Անրին խնդրում էր ապերիկի համար աղոթել: Հիմա էլ միայն եղբոր է սպասում, քանի որ քույրիկներ արդեն ունի: Երեկ էլ ասաց. «Մնում է՝ ապերիկ լինի»»,- շատ երջանիկ պատմել է Մելիքյանը:


Նա նաեւ ասել է, որ փոքրիկի ծնունդը եւս մեկ մոտիվացիա կլինի, որպեսզի տունը մեծացնեն, քանի որ իրենց բնակարանում դժվար կլինի տեղավորվել:

Մեկ տարի էլ չկա, երբ BRAVO.am-ը հյուրընկալվել էր Մելիքյանների մեծ ու ջերմ տանը եւ զրուցել ընտանիքի բոլոր անդամների հետ: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Մելիքյանների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW