×


Ելենա Արշակյանը «Նոր տարվա կինո» է նկարահանում

Օրեր առաջ մեկնարկել են ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր ֆիլմի նկարահանումները: «Նոր տարվա կինո»-ի սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է:

Ռեժիսորը խոստովանել է, որ երեք տարի է՝ նման գաղափար ունեին, սցենարի վրա էլ երկար են աշխատել. «Մեզ համար երազանքի նախագիծ է: Ուզում էինք ստեղծել ֆիլմ հենց այս սցենարով, ուղերձով եւ գաղափարով: Առայժմ շատ մանրամասներ չենք կարող պատմել, բայց ինձ եւ Անահիտի համար մեր կյանքի կարեւոր ու պատասխանատու աշխատանքն է, որտեղ իրեն կգտնի յուրաքանչյուր հայ»:

Անահիտ Մխիթարյանը եւ Ելենա Արշակյանը


Երբեք չդադարեք երազել՝ սա է ֆիլմի հերոսների գլխավոր ուղերձներից մեկը. «Երազանքներն իրականանում են ամենաանհավանական պահերին: Սա ֆիլմ է, որը ցույց է տալիս, որ ճշմարիտը, ազնիվը հաղթում է»:

Նկարահանումներն իրականացվելու են Հայաստանի մարզերում. «Ներկայացվելու է Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի եւ մյուս մարզերի կոլորիտը, բարբառը, հումորները: Հատկանշական է, որ դերասանները, որ ընդգրկված են ֆիլմում, ներկայացնում են հենց իրենց ծննդավայր մարզը»,-պատմել է Ելենա Արշակյանը եւ հավելել, որ նկարահանումները կտեւեն մինչեւ աշուն, իսկ դերակատարների անունները կբացահայտեն ավելի ուշ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW