×


Սրբուհի Բալայան. «Սիրում եմ բոլոր օրերը, որոնք ապրում եմ Վաչեի հետ»

Սրբուհի Բալայանը սոցցանցերում հաճախ է ներկայացնում ամուսնու՝ Վաչե Երիցյանի հետ անցկացրած հետաքրքիր պահերն ու ճամփորդությունները: Այս անգամ դերասաները միասին Գյումրի են այցելել, որտեղից Բալայանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այնքան եմ սիրում Գյումրին, սիրում բոլոր օրերը, որոնք ապրում եմ Վաչեի հետ, կյանքն եմ սիրում…»:


Իսկ Ինստագրամի Սթորի բաժնում նա կադրեր է հրապարակել ճանապարհից, ցույց տվել, թե որքան մարդաշատ է Գյումրին ու ինչպես քաղաքն անմասն չի մնացել ամառային անձրեւից:

Վերջերս BRAVO.am-ը դերասաններին անդրադարձել է իր «Եվ խոսեց սերը» շարքում, որտեղ նրանք հետաքրքիր մանրամասներով են կիսվել միմյանց մասին:

«Կուզեի՝ հնարավորություն լիներ, մարդիկ 24 ժամ անցկացնեին Վաչե Երիցյանի հետ, որպեսզի զգան այն բոլոր էմոցիաները, որ ես եմ ունենում: Ամեն մարդ իր կյանքում որպես ընկեր, եղբայր, տղա ու կողակից պիտի Վաչե ունենա կամ Վաչեից գոնե մի պստիկ բան ունենա»,- ամուսնու մասին պատմել է Բալայանը:

Երիցյանն էլ շարունակել է. «Կյանքն ինձ շատ տրանսֆորմացիաների է ենթարկել, ուզում եմ, որ Սրբուկի հայտնվելն իմ կյանքում միակ մնայուն բանը լինի: Նրան ես եմ ընտրել ու պիտի ամեն ինչ անեմ ընտրությանս տեր լինելու համար»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW