×


Welcome Summer Fest 2024. Դիլիջանի երաժշտական փառատոնը մոտենում է

Այս տարի եղանակային պայմանները բարեհաճ չգտնվեցին բացօթյա միջոցառումների հանդեպ։ Սկզբնապես հունիսի 15-ին պլանավորված Welcome Summer Fest 2024-ը անբարենպաստ եղանակի պատճառով տեղափոխվել էր եւ տեղի կունենա հուլիսի 5-ին։

Այժմ, երբ ամառը վերջապես լիիրավ մտել է «ուժի մեջ», բոլորն անհամբեր սպասում են շքեղ երաժշտական փառատոնին, որը խորհրդանշելու է 2024-ի երկար սպասված ամռան սեզոնի բացումը։ Եվ, իհարկե, այս իրադարձությունը նշելու համար ընտրվել է մեր հանրապետության ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Դիլիջանը։

Hayat Project, YereOne Project, Լավ էլի, Արամ Mp3, Menq Project, Նեմրա՝ հենց նրանք են հուլիսի 5-ին հավաքվելու Դիլիջանում, որպեսզի փառատոնի ընթացքում ապահովեն ռիթմերի բազմազանությունը եւ բարձր տրամադրությունը։ Իսկ թե ինչ լավ են նրանք կարողանում դա անել, գիտենք բոլորս։

Ահա այս հնչեղ կազմը եւ 3 դիջեյ non-stop ռեժիմով ժամը 16:00-ից մինչեւ 23:00-ը ձեզ հետ տոնելու են ամառը։ Տոնելու են զվարճանքի մթնոլորտ ապահովող ամենահարմար վայրերից մեկում՝ Դիլիջանի «Վերեւ» պարանայգում։

Իսկ տոմսերը գնելիս կարող եք վճարել Telcell Wallet-ով՝ https://telcellwallet.page.link/Summer_Fest_in_Dilijan

    


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW