×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

•    Սիրուշո՝ 66 հիշատակում,

•    Նազենի Հովհաննիսյան՝ 32 հիշատակում,

•    Վարդան Պետրոսյան՝ 28 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հունիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է: Նախորդ ամիս լրացել է երգչուհու եւ Լեւոն Քոչարյանի ամուսնության հոբելյանն էր: «15 տարի առաջ այս օրը՝ հունիսի 6-ին, ընտանիք կազմեցինք ամենամտերիմ ընկերոջս հետ», - գրել է Սիրուշոն:



Երգչուհին նոր երգ է թողարկել՝ «Oile»-ն. «Այս իրականության մեջ պետք է «Արմատ»-ի երգերը գրեի, բայց հիմա, երբ նստում է երգեր գրելու, գրչիցս հիմնականում սիրո մասին երգեր են դուրս գալիս… Սերն է պակասել բոլորին: Այս երգը, երեւի, 5 անգամ փորձել ենք թողարկել ու հետո հասկանալի պատճառներով՝ հետաձգել: Բոլոր սրտացավ ու պայքարող մարդկանց՝ «Արմատը» ձեզ՝ բոլոր դժվար պահերի համար»:

Հունիսին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքն էր: Հրավիրյալ հայտնիների թվում էին նաեւ Սիրուշոն ու Նազենի Հովհաննիսյանը: Վերջինս հիշատակումների թվով երկրորդ հորիզոնականում է:


Դերասանուհի-հաղորդավարուհին Վենետիկում հայկական մրցանակաբաշխություն է վարել, այնուհետեւ Երեւանում մասնակցել Newmag-ի չորրորդ ամառային փառատոնին. «Երբ սերը կյանքի բանաստեղծն է» խորագրով միջոցառման համար նա բանաստեղծությունների ծաղկաքաղ էր արել եւ յուրաքանչյուրի համար մի երաժշտություն ընտրել՝ մտքերն ավելի գեղեցիկ մատուցելու համար։

Վարդան Պետրոսյանը երրորդ հորիզոնականում է: Լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է նրա գրառումը ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Դերասանը պատմել է իրենց վերջին հանդիպման մասին:


«Անսպասելի ու ցավալի լուր… Անսահման ցավալի։ Լալան հանկարծ գնաց։ Վերջին անգամ թատրոնում հանդիպեցինք իմ վերջին ներկայացմանը։ Եկավ շնորհավորելու ամուսնու` մեր լավ նկարիչ ընկեր Աշոտ Համբարձումյանի հետ։ Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել։ Երբեք։ Հազիվ ճանաչեցի։ Գրկախառնվեցինք։ Լալիս էր։ Խոսքով չէր կարողանում շնորհավորել. հա լալիս էր։ Ասաց. «Ապրես, ապրելու հույս ես տալիս։ Կարծում ես, ոտքի կկանգնե՞նք»։ «Իհարկե»,- ասացի։ Մտքիցս դուրս չէր գալիս։ Երբեք, երբեք այսպես կոտրված չէի տեսել նրան։ Լուրն իմացա, հիշեցի այս դրվագը… Սիրտը չդիմացավ… Ուղղակի չդիմացավ սիրտը… Բարի ճանապարհ, սիրելի Լալա… Աստված հոգիդ լուսավորի», - գրել է դերասանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW