Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանն ուղեւորություններից վերադառնում է գայթակղիչ ու գեղեցիկ ֆոտոշարքերով: Միջերկրական ծովի ափին արված կադրերը նա այսօր է հրապարակել սոցցանցային իր էջերում:
Մոդելը նաեւ բարձրաձայն մտորել է ու կիսվել իր խոհերով. «Ի՞նչ կա մեկ հարկ վերեւում՝ ինքնասիրություն, կարոտ, ափսոսանք, հպարտություն, սպասումներ, ներդաշնակություն, խաղաղություն, սե՞ր, կասկածնե՞ր կամ գուցե թախի՞ծ ու ամենը նորից սկսելու ու փոխելու անհագ ցանկություն:
Պատասխանները շատ են այս հարցի: Միշտ դժվարացել եմ պատասխան գտնել: Բայց արի ու տես, որ այնքան կարեւոր է գտնել քո մեկ հարկ վերեւը մեկ հարկ ներքեւում, իսկ 21-րդ դարն այնքան արժեզրկել ու փոխել է մոտեցումներն ու արժեքները, կարեւորությունները եւ դրանք կարճաժամկետ դարձրել՝ կրճատելով կենսականը, իսկականը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: