Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ խմբավար Տիգրան Հեքեքյանը օգոստոսի 15-ից ազատվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարիկ Նազարյանը՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի անցկացումը:
Հիշեցնենք, որ Տիգրան Հեքեքյանը նաև «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիրն ու նախագահն է։


×
1,811





