×


Անահիտ Հակոբյանը «Նոր ալիք»-ում հաղթանակը նվիրել է հոր հիշատակին

Երեկոյան Սոչիում «Նոր ալիք» միջազգային մրցույթի վերջին համերգն էր ու հայտարարվել են հաղթողները: Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը:



27-ամյա Հակոբյանը «Նոր ալիք»-ում 3 երգ է կատարել՝ «Ջան, ջան», «Հայկական երկինք» եւ «Իմ ուղին»: Մրցութային 3 օրերի ընթացում վաստակել է 222 միավոր ու 1-ին տեղը գրավել՝ շրջանցելով Վրաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին: Հաղթողի անունը հայտարարել է Իգոր Կրուտոյը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit Hakobyan (@anahithakobyanofficial)



Երգչուհին բեմից խոստովանել է, որ իրականացնել է իր երազանքը. «Մանկուց ինձ պատկերացրել եմ այս բեմում ու հաղթող տեսել: Անչափ ուրախ եմ, որ մասնակցեցի «Նոր ալիք»-ին»:


Մրցանակը ստանալուց հետո շնորհակալություն է հայտնել մայրիկին ու ասել, թե ում է նվիրում իր հաղթանակը:

«Հայրս մեկ տարի առաջ է մահացել: Այդ օրը երդվեցի, որ իմ ամեն մի հաղթանակ նվիրելու եմ հորս լուսավոր հիշատակին: Այս հաղթանակը քոնն է, հայրիկ»,-հուզված խոստովանել է նա:



Ավելի վաղ նա հորը նվիրված գրառում Ինստագրամում էր արել. «Մի հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին, քրտնաջան աշխատեք, ու վերջ: Շնորհակալ եմ, Տեր: Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit Hakobyan (@anahithakobyanofficial)



Ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը Հակոբյանի ելույթն անվանել է փայլուն, վիրտուոզ, ոճային եւ ազնիվ. «Պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն սովորական երկիր չէ, իմ նախնիների հայրենիքն է: Միշտ դուդուկի ձայնը լսելիս երկրպագում եմ այն կատարողներին, որոնք հիանալի կերպով ներկայացնում են իրենց երկիրը: Դուք արժանիորեն եք ներկայացնում հիասքանչ, արեւային, հյուրընկալ, համեղ ու տաղանդավոր Հայաստանը»,- Հակոբյանին ասել է Կիրկորովը:

«Նոր ալիք»-ի պաշտոնական կայքը գրում է, որ Հակոբյանը հատուկ հավաստագիր է ստացել գլխավոր հովանավոր «Աերոֆլոտ»-ից ու մեկ անգամ կարող է օգտվել ավիաընկերության ցանկացած ուղղությամբ բիզնես կարգից:

«Նոր ալիք»-ին այս տարի մասնակցել է 13 մասնակից Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Չինաստանից, Բելառուսից, Մալթայից եւ Ադրբեջանից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW