Վենետիկում ընթանում է 81-րդ միջազգային կինոփառատոնը, որի կարմիր գորգին արդեն հայտնվել է Անջելինա Ջոլին, նախատեսվում է նաեւ նրա նախկին ամուսին Բրեդ Փիթի այցը: Կազմակերպիչները նրանց համար հատուկ ժամանակացույց են կազմել ու այնպես արել, որ հանկարծ չհանդիպեն:
Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Ալբերտո Բարբերան Vanity Fair-ին տված հարցազրույցում նշել է, որ հաշվի են առել նախկին ամուսինների լարված հարաբերություններն ու ամեն ինչ արել, որ նրանք չտեսնվեն:
«Անջելինան «Մարիա» ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Պաբլո Լարայինի հետ մեկնելու է Կոլորադոյի փառատոնին: Իսկ ահա Փիթը Վենետիկում կլինի միայն օգոստոսի 31-ին, այնպես որ, Լիդոյում նրանց ճանապարհները ոչ մի կերպ չեն հատվի»,- ընդգծել է նա:
Բարբերան նաեւ ավելացրել է, որ Ջոլին եւ Փիթն իրենցից ոչինչ չեն խնդրել, պարզապես կազմակերպիչներն են ավելի իմաստուն գտնվել ու ամեն ինչ ճիշտ նախատեսել:
Վենետիկում Ջոլին ներկայացնելու է «Մարիա» աշխատանքը, որում Մարիա Կալասի դերում է, իսկ Փիթը Ջորջ Քլունիի հետ՝ իրենց համատեղ «Գայլերը» ֆիլմը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: