Գիտեի՞ք, որ Apple-ի լիազորված գործընկերներից AirPods գնելու դեպքում կարող եք ստանալ Apple Music-ի 3-ամսյա անվճար բաժանորդագրություն: Եթե ոչ, ապա եկեք միասին պարզենք՝ ինչպես դա անել եւ ինչ յուրահատկություն ունի Apple Music ծառայությունը:
Apple Music-ը երաժշտական ծառայություն է, որը գործարկվել է 2015 թվականի հունիսին։ Այն երաժշտության, երգացանկերի, ռադիոկայանների եւ բացառիկ ռելիզների հսկայական կատալոգ է՝ ավելի քան 100 միլիոն կատարումներով, որոնք հասանելի են ավելի քան 167 երկրներում:
Apple Music-ին բաժանորդագրվելու գլխավոր առավելությունն այն է, որ բաժանորդները ստանում են եզակի կոնտենտի հասանելիության հնարավորություն, ներառյալ երաժշտական վավերագրական ֆիլմեր, երաժշտական տեսահոլովակներ եւ ծրագրերի տարբեր ձեւաչափեր:
Ինչո՞վ է առանձնահատուկ Apple Music-ը
1. Բովանդակության լայն կատալոգ
Apple Music-ն աչքի է ընկնում իր ընդարձակ երաժշտական կատալոգով, որը ներառում է ոչ միայն ստուդիական ալբոմներ, այլեւ կենդանի ձայնագրություններ եւ բացառիկ ռելիզներ:
2. Անձնական առաջարկներ
«For You» ֆունկցիան վերլուծում է նախընտրած ժանրերը, սիրված կատարողներին եւ առաջարկում երգեր, որոնք կարող են հետաքրքրել ունկնդրին:
Apple Music-ի առանձնահատկությունն այն է, որ օգտատերերը կարող են ստեղծել եւ կիսվել սեփական երգացանկերով ընկերների հետ, ինչպես նաեւ բաժանորդագրվել այլ օգտատերերի եւ կատարողների կողմից ստեղծված երգացանկերին:
3. Բացառիկ ռելիզներ եւ կոնտենտ
Apple Music-ում պարբերաբար հայտնվում են բացառիկ ռելիզներ հանրաճանաչ արտիստների կողմից, դրանք կարող են լինել ոչ միայն նոր ալբոմների, այլեւ ամբողջական համերգների տեսքով, որոնք հասանելի են միայն բաժանորդներին:
Թեյլոր Սուիֆթն ու Բեյոնսեն նախընտրել են Apple Music-ը՝ բացառապես իրենց ալբոմները թողարկելու համար: Դրանցից են, օրինակ, «1989» եւ «Lemonade» ալբոմները: Հայտնի այլ կատարողներ, ինչպիսիք են Դրեյքը, Լեդի Գագան, The Weekend-ը, մեծապես հայտնի են դարձել Apple Music ծառայության շնորհիվ:
4. Ձայնի բարձր որակ
Ծառայությունն առաջարկում է այնպիսի ձեւաչափեր, ինչպիսիք են Lossless Audio-ն եւ Dolby Atmos-ը, ինչի շնորհիվ օգտվողները երաժշտություն լսելիս գերագույն հաճույք կստանան:
5. Beats 1 Radio
Beats 1-ը Apple Music-ի համաշխարհային ռադիոկայանն է՝ երաժշտական յուրահատուկ ծրագրերով, կենդանի կատարումներով եւ հարցազրույցներով: Հաղորդավարները ներկայացնում են հետաքրքիր պատմություններ, նոր ռելիզներ եւ երաժշտություն, որը դժվար է գտնել սովորական երգացանկերում:
6. Հասանելիություն տարբեր հարթակներում
Apple Music-ը հասանելի է ոչ միայն Apple սարքերում, այլեւ Android-ում եւ վեբ բրաուզերի միջոցով: Ինտերֆեյսը ինտուիտիվ եւ օգտատիրոջ համար բավական պարզ է, ինչը հեշտացնում է սիրելի կատարումը գտնելը եւ սեփական երգացանկը ստեղծելու գործընթացը:
7. Օֆլայն մուտք
Օգտատերերը կարող են ներբեռնել կատարումները օֆլայն լսելու համար, սա հատկապես հարմար է նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում կամ գտնվում են թույլ ինտերնետային կապ ունեցող վայրերում:
8. Siri-ի հետ ինտեգրում
Apple սարքերից օգտվողների համար հասանելի է Siri ձայնային օգնականի հետ ինտեգրումը, ինչը երաժշտության կառավարումը դարձնում է ինտուիտիվ պարզ եւ հարմար: Պարզապես պետք է արտաբերել «Hey Siri, միացրու իմ սիրելի երգը», եւ համակարգն անմիջապես կկատարի հրամանը:
Ի՞նչ պետք է իմանալ Apple Music-ի մասին
1. Վիճակագրություն
Գործարկման պահին՝ 2015 թվականին, ծառայությունն արդեն ուներ ավելի քան 30 միլիոն ստեղծագործություն եւ տարեցտարի այդ թիվը միայն աճում է:
2. Հատուկ առաջարկներ
Apple Music-ն առաջարկում է գնումների շահավետ տարբերակներ, ներառյալ անվճար բաժանորդագրություն տեւական ժամանակով: Օրինակ՝ Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներից ցանկացած AirPods գնելու դեպքում կստանաք 3 ամիս անվճար բաժանորդագրություն։ Տվյալ պահին այս առաջարկը առավել քան գրավիչ է, քանի որ մինչեւ սեպտեմբերի 22-ը AirPods-ի բոլոր մոդելները հասանելի են հատուկ գներով, իսկ Mastercard քարտերով վճարելիս կարող եք ստանալ հավելյալ 16% շահավետություն*։ Մանրամասները կարող եք ճշտել Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահների վաճառքի խորհրդատուների հետ՝ iSpace, Mobile Centre, Тelecom Аrmenia, Vega, UCOM, iStore, VLV:
3. Երաժշտություն եւ ֆիթնես
Տվյալ ծառայությունն առաջարկում է հատուկ ստեղծված երգացանկեր մարզումների համար, որոնք օգնում են օգտատերերին ֆիզիկական ակտիվության ընթացքում:
4. Եզակի կոնտենտ
Apple-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում նոր վավերագրական ֆիլմերի եւ երաժշտական ծրագրերի ստեղծման համար, ինչով էլ այն առանձնանում է այլ ծառայություններից:
Apple Music-ը շարունակում է ճանաչելիություն ձեռք բերել՝ 2024 թվականին բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում գերազանցելով 100 միլիոնը:
* Mastercard քարտերով վճարելու դեպքում հատուկ առաջարկը գործում է մինչեւ սեպտեմբերի 8-ը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: