Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթը, երեկ դարձել է 18 տարեկան: Նա այդ առիթով գրառում է կատարել Ինստագրամի իր էջում եւ կիսվել տոնական օրվա լուսանկարներով:
Լիլիթը ցույց է տվել, որ տարեդարձը տոնում է աշխատանքային միջավայրում ու ինքն իրեն այսպիսի մաղթանք է գրել. «Հուսամ՝ ամեն օրս այսպես խառն, աշխատանքային ու սիրուն կլինի»:
Посмотреть эту публикацию в Instagram
Դստերը սոցցանցային իր էջում բարեմաղթանքներ է հղել նաեւ Լուիզա Ներսիսյանը. «Շնորհավորում եմ, իմ սիրտ: Երջանիկ լինես ու բոլոր նպատակներիդ հասնես ճիշտ ժամանակին: Սիրում եմ տեսակդ, հումորով, բարի, խելացի, նրբանկատ ու նպատակային իմ աղջիկ»:
Թոխատյանի 18-ամյակը շնորհավորել են Ռաֆայել Երանոսյանը, Ելենա Վարդանյանը, Եվա Զոհրաբյանը, Արսեն Գրիգորյանը եւ ուրիշներ:
Լիլիթ Թոխատյանն այս շրջանում նկարահանվում է «Գիտունոիդ» մանկական ճանաչողական-ժամանցային նախագծում. Գիսանեի դերում է:


×
11,362






