×


Ավո Խալաթյանը 43-ամյակը նշել է անհատական ցուցահանդեսով

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան եւ երգիչ Ավո Խալաթյանն իր ծննդյան 43-րդ տարեդարձը յուրահատուկ է դարձրել «Ավո Խալաթյանի թատրոնը» խորագրով ցուցահանդեսով:

Այդ օրը դերասանի կողքին են եղել ընտանիքի անդամները՝ մայրը՝ դերասանուհի Փիրուզա Կոզակյանը, կինը՝ Նունե Եսայանը, երեխաներն ու ընկերները: Նրանց թվում էին Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը, Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանը, Ալլա Լեւոնյանը, Արմեն Ամիրյանը եւ ուրիշներ:


Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են 3 սերունդների՝ Հենրիկ, Ավո եւ Էլիզաբեթ Խալաթյանների աշխատանքները:

«Ամենակարեւոր օրերից մեկն է եւ ինձ ամենահարազատ մարդիկ են շրջապատում: Խալաթյանների 3 սերունդ ներկայանում է մայրաքաղաքի ամենակենտրոնում: Միշտ շնչել եմ յուղաներկի հոտն ու եղել նկարիչներով շրջապատված, դրան զուգահեռ էլ մայրս է ինձ գերել իր թատրոնով»,- ցուցահանդեսի բացմանը խոստովանել է Ավո Խալաթյանը:


Նունե Եսայանն էլ ավելացրել է, որ երկար ժամանակ ամուսինը չէր համաձայնում ցուցահանդես կազմակերպել. «Նա լավ նկարիչ է, բայց չէր ուզում ցուցահանդես ունենալ: Տարեդարձին նվեր արեցինք ու այն կազմակերպեցինք»:


BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում Խալաթյանը խոստովանել էր, որ իրեն նկարիչ չի համարում, բայց նկարչությունն իրենն է. «Սիրում եմ, սրտով եմ անում եւ հետո նկարչի որդի եմ: Աղջիկս էլ շատ լավ նկարում է ու նրա հետ աշխատելու ընթացքում ոգեւորվեցի: Բոլոր նյութերն ունեի, գտա, ու այդպես ամեն ինչի սկիզբը դրվեց: Կոջոյանի դպրոցն եմ ավարտել, բայց շատ մեծ ընդմիջում էի ունեցել՝ մոտ 20 տարուց ավելի ընդհանրապես չէի նկարել, զբաղվել եմ դերասանի աշխատանքով, մերթընդմերթ՝ երգել: 21-րդ դարի այս անհասկանալի ռիթմում ցանկացա ավելի շատ անհատ ստեղծագործողի կյանք վարել»:

«Form & Seasons» պատկերասրահում ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Լուսանկարները՝ Վահե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW