×


Սարիկ Անդրեասյանին մեկուկես տարով զրկել են վարելու իրավունքից

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը մեկնաբանել է իրեն վարորդական իրավունքից զրկելու մասին լուրերը: Նա համոզված է՝ «միջադեպը նախանձ մարդկանց ծրագրած սադրանք է»:

Փաստաթղթերը ստուգելու նպատակով գարնանը ռեժիսորին կանգնեցրել էին մոսկովյան պարեկային ծառայության աշխատակիցները, խնդրել նաեւ ալկոհոլի օգտագործման թեստ հանձնել, եւ սարքը նորմայից բարձր ցուցանիշ էր արձանագրել: Վերջերս տեղի է ունեցել այս գործով դատավարությունը. Անդրեասյանին մեղավոր են ճանաչել եւ մեկուկես տարով զրկել վարելու իրավունքից: Նա նաեւ 30 հազար ռուբլի տուգանք պետք է վճարի:


Ռեժիսորը հավաստիացնում է՝ այդ օրը խմած չի եղել, ոստիկաններին էլ անկեղծորեն ասել է, որ նախորդ օրը մեկ բաժակ գինի է խմել:

«Նրանք անհավանական պաթոսով շոու կազմակերպեցին՝ իբր վտանգավոր մարդու են բռնել: Հենց այնտեղ էլ թեստ հանձնեցի, սակայն պատասխանը չեմ տեսել: Փաստաբանս արդեն 5 ամիս է՝ դատական քաշքշուքների մեջ է: Դատարանի որոշումը բողոքարկելու ենք: Հիանալի հասկանում եմ, որ ինչ-որ մեկն է խնդրել այդ ամենը կազմակերպել: Խնդրում եմ իմ մասին հիմարություններ չգրել ու չմեղադրել մի բանում, ինչը չեմ արել»,- նշել է Անդրեասյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW