Քեթրին Զետա-Ջոնսն ամուսնու՝ Մայքլ Դուգլասի 80-ամյակի առթիվ մերկ լուսանկար է հրապարակել: 55-ամյա դերասանուհին Ինստագրամում կատակել է, որ 25 տարվա համատեղ կյանքի ընթացքում սպառվել են նվերների գաղափարները, դրա համար էլ որոշել է մերկանալ:
«Իմ տոնական կոստյումով: Սա նվերի երկրորդ տարբերակն է, առաջինն, իհարկե, գոլֆի գնդակներն են»,- գրել է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհին եւ ամուսինը ծնվել են նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին, նրանց տարիքային տարբերությունը 25 տարի է: Քեթրինն արխիվային լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ կադրը ֆիքսվել է 25 տարի առաջ. «Շնորհավոր Մայքլի ու իմ տարեդարձը: Այստեղ երկուսով ենք՝ մեր տարեդարձերի օրը: Սիրում եմ քեզ ամբողջ սրտով»:
Посмотреть эту публикацию в Instagram
Քեթրին Զետա-Ջոնսը եւ Մայքլ Դուգլասը ծանոթացել են 1996 թվականին՝ Ֆրանսիայում Դովիլի կինոփառատոնի ժամանակ: «Զորրոյի դիմակը» ֆիլմին նվիրված ընթրիքի ժամանակ նրանց ծանոթացրել են ընդհանուր ընկերները՝ Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիթը, որոնք այն ժամանակ ամուսիններ էին: Դուգլասը Զետա-Ջոնսին առաջարկել է ամուսնանալ 1999 թվականի Ամանորի նախօրեին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: