×


«Օդը լցված է ռոմանտիզմով եւ շքեղությամբ». Սաթենիկ Հազարյանի իսպանական արձակուրդը

Դերասանուհի, հաղորդավար Սաթենիկ Հազարյանն իր հանգիստն է վայելում Իսպանիայում: Նա Բարսելոնայում եւ Մադրիդում արված ոճային լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում:

«Բարսելոնայում կարծես օդը լցված է որոշակի ռոմանտիկայով եւ շքեղությամբ:
Այս քաղաքի յուրաքանչյուր անկյուն հրավիրում է ձեզ սուզվելու երեկոների եւ գեղեցիկ ընթրիքների մթնոլորտում: Քայլելով փողոցներով կամ վայելելով տեսարանները՝ հասկանում եք, թե որքան կարեւոր է հիանալի տեսք ունենալ եւ վստահ զգալ»,- գրել է դերասանուհին:


Մյուս հրապարակման մեջ նա, կարծես, թեթեւ ու անկաշկանդ ճախրում է քաղաքի փողոցներով: Կրում է բաց երանգների հագուստ ու կեղծամ, որով նաեւ հանրային միջոցառումների ժամանակ է հայտնվում:


«Կատարյալ հանգստյան օր` էքստրավերտի համար»,- կիսվել է Հազարյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW